«Ես լսում էի, թե ինչպես են նրանք ինձ հրաժեշտ տալիս»․ կինը պատմել է, թե ինչ է իր հետ տեղի ունեցել կոմայի մեջ եղած ժամանակ

Իռլանդիայի Դաուն կոմսությունից 33-ամյա Նաոմի Բեյլին ծանր հիվանդանալուց հետո դուրս է գալիս կոմայից և լսում, թե ինչպես է քահանան վերջին անգամ աղոթք անում իր համար: Մինչ այդ կինը ցանկանում էր կենդանության նշաններ ցույց տալ, սակայն չէր կարողանում:

Ընտանիքը եկել էր նրան հրաժեշտ տալու: Կնոջ մարմինը բացարձակ չէր ենթարկվում իրեն: Ավելի ուշ Նաոմին իմացավ, որ իր մոտ ախտորոշվել է «փակ մարդու» համախտանիշ:

Կնոջը միշտ թվացել է, որ դա ուղղակի միգրեն է: Ցավն ամեն անգամ ուժգնանում էր, մինչ այն պահը, երբ ուշագնաց եղավ: Կնոջ մոտ հայտնաբերեցին մենինգիտ, և շատ արագ վիրահատելու որոշում կայացվեց, որպեսզի թուլացնեն ուղեղին հասցրած ցավը:

Վիրահատությունը հանկարծակիի բերեց բոլորին, քանի որ այն կոմայի պատճառ դարձավ:

«Վիճակս շատ ծանր էր, իսկ մենինգիտի տեսակը, որն ինձ մոտ հայտնաբերեցին, ամենավտանգավորն է համարվում, այդ իսկ պատճառով բժիշկներն ընտանքիս հորդորեցին անմիջապես վիրահատություն անել»:

Նաոմին վերջնականապես գիտակցության է եկել Սուրբ Ծնունդին: Կինը շատ ուրախ էր՝ տեսնելով իր փոքրիկին՝ Նաիդին, սակայն նա այդպես չէր պատկերացնում իրենց համատեղ առաջին Սուրբ Ծնունդը:

Հիվանդությունն իր հետևանքը թողեց: Հիմա Նաոմին երբեմն մոռանում է որոշակի բաներ և երկրորդ երեխա չի կարող ունենալ:

ԱՂԲՅՈՒՐ


Понравилась статья? Поделиться с друзьями: