«Ես ինձ ապահով երկրում եմ զգում. ահա՝ թե ինչ է փոխվել ինձ համար հեղափոխությունից հետո»

Ակտիվիստ Արտուշ Այդինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ հաճախ են հարցնում` թե քեզ համար ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո:

Նախ ասեմ, որ սոցալական կարգավիճակս չի փոխվել (դեռ մի բան էլ 20 հազարով աշխատավարձս իջացրել են), պապս 5 անգամ ավելի թոշակ չի ստանում, բենզինի ու մսի գները հաստատ չեն իջել, բայց անպատժելիության մթնոլորտն է վերացել և արտոնյալներ չկան: Էն որ պետավտոտեսուչները, պռավա տվողները, կադաստրի, հարկայինի, մաքսայինի, սոցապի, աշխատողները կաշառք չեն վերցնում դա փաստ է: Էն որ գյուղապետերը, մարզպետերը, քաղաքապետերը, նախարարները ու մնացած այլ պետեր յուրացումներ չեն անում դա էլ է փաստ: Իսկ էն, որ բոլոր խոշոր չափերի չարաշահումներ արած մարդիկ հատ-հատ պատասխան են տալիս, դա անհերքելի փաստ է: Օլիգարխների, գողերի, ու գողականների, դատախազների, ու դատավորների լոճված երեխեք չկան, արգամի, լֆիկի, նեմեցի, զապի, գևորիկի, լիսկայի հաբռգած անպատժելի ախռանիկներ չկան: Կրիմինալը ներքաղաքական հարցերի մեջ չի խառնվում, հանգիստ իրանց բիզնեսներն են անում: Աշխատակազմում աշխատելը մարդկանց առաջ բոլոր դռները չի բացում: Գիտեմ, որ ցանկացած տեսած ապրանք ներմուծելուց, կամ արտահանելուց ինձ ոչ ոք չի ստիպելու այդ մտքից հրաժարվել, կամ կաշառք տալ, իմ մրցակիցներից ոչ ոք արտոնյալ պայմաններ չի ունենալու: Ես ինձ ապահով երկրում եմ զգում, քանի որ ՀՀ ոստիկանությունը և ազգային անվտանգությունն իմ անվտանգությունն իրոք ապահովվում են»:

Понравилась статья? Поделиться с друзьями: