Կենցաղային քիմիկատները, որոնք վաճառվում են խանութներում կարելի է բաժանել երեք կատեգորիայի՝ էժան՝ անարդյունավետ, թանկ՝ անարդյունավետ և շատ թանկ՝ արդյունավետ։ Բոլոր այն միջոցները, որոնք ես փորձել եմ, այնքան էլ գոհացնող չեն եղել։ Բայց նրանք, ովքեր ապրում են միջին եկամուտով, գիտեն, թե ինչպես խելամտորեն ծախսել գումարը։ Այսպիսով, իմ սիրելի սկեսուրը պատմեց, թե ինչպես է հեշտությամբ և պարզ կերպով մաքրում իր խոհանոցի պահարանները ճարպից։ Նա օգտագործում է երկու մեթոդ, և դրանցից յուրաքանչյուրն իր ձևով լավն է։

Ճարպի մաքրում րոպեների ընթացքում․
Ապրանքը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է հեղուկացիր շիշ, ցանկացած սպիրտ պարունակող միջոց, ինչպես նաև սպասքի սովորական լվացող միջոց։ Շշի մեջ լցրեք 200 մլ սպիրտ պարունակող միջոց և չորս թեյի գդալ աման լվացող միջոց։ Բոլոր բաղադրիչները պետք է մանրակրկիտ խառնվեն. դա լավագույնն է անել փայտով, քանի որ ավելորդ թափահարումից կառաջանա առատ քանակությամբ փրփուր: Մնում է միայն մեր արտադրանքը ցողել խոհանոցի կեղտոտ պահարանների վրա, իսկ 5-10 րոպե հետո այն սրբել խոնավ շորով։

Հին բծերի մաքրում․
Նույնիսկ ամենապատասխանատու տնային տնտեսուհիները երբեմն կարող են չնկատել ճարպի բծերը, որոնք մնում են պահարանների վրա ճաշ պատրաստելուց հետո: Իհարկե, նման աղտոտումը կարելի է անմիջապես հեռացնել, բայց այդ հնարավորությունը միշտ չէ, որ լինում է:

Քանի որ իմ խոհանոցային պահարանները փայտից է, ես ոչ մի դեպքում դրա վրա չեմ ցողում կենցաղային քիմիկատներ, որպեսզի չվնասեմ փայտի կառուցվածքը։ Փոխարենը հավասար համամասնությամբ խառնում եմ խմորի սոդան ու բուսական յուղը։ Ես օգտագործում եմ այս ապրանքը միայն յուղոտ բծերի համար: 30 րոպե հետո պահարանների մակերեսները սրբում եմ աման լվացող սովորական սպունգով։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն