«Ես դժոխքի միջով անցա». երեխաները ծաղրում էին 100 կգ կշռող աղջկան. Մի քանի տարի անց, նա բոլորից վրեժ լուծեց

Երեխաները կարող են չափազանց դաժան լինել իրենց հասակակիցների հետ: Այնուամենայնիվ, «անճոռնի բադիկները», ովքեր դպրոցում ծաղրի են ենթարկվել, հաճախ վերածվում են գեղեցիկ կարապների:

Մալազիացի Ջոանա Ջոզեֆն ընդամենը 13 տարեկան էր, որ կշռում էր 100կգ, ինչի պատճառով համադասարանցիները միշտ ծաղրում էին նրան։ Նույնիսկ ուսուցիչները և հարազատներն էին ծիծաղում։ Դրանից Ջոանան սկսում էր ավելի շատ ուտել։ Նա միանգամից կարող էր ուտել 5 ափսե բրինձ։

12-16 տարեկանում ես դժոխքի միջով անցա։ Բայց հետո որոշեցի գործի անցնել, քանի որ եթե ոչինչ չձեռնարկեի, միշտ այդպիսին կմնայի,-  հիշում է Ջոանան։

Նա չուներ ընկերներ, ում հետ կկարողանար խոսել։ Բայց 16 տարեկանում աղջնակը վճռական որոշում կայացրեց։

Նա արմատապես փոխեց իր ապրելակերպը։ Վնասակար և կալորիաներով լի ուտեստների փոխարեն սկսեց ուտել մրգեր և բանջարեղեն։ Սկսեց սպորտով զբաղվել և ամեն երեկ 2 ժամ վազել։

Նպատակասլացության և ջանքերի շնորհիվ, Ջոանան 104 կգ-ից դարձավ 52։ Բայց նա այդքանով չսահմանափակվեց։ Նա մոդելային կարիերա սկսեց և ։Միսս Շելանգոր» մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրեց, իսկ «Միսս Հնդկաստան»-ում երկրորդը։

Հասնելով նախանձելի հաջողությունների աղջնակաը լավագույն կերպով վրեժ լուծեց։

Այժմ Ջոանան ակտիվորեն զբաղվում է մոդելային կարիերայով և բոլոր «անճոռնի բադիկներին» խորհուրդ տալիս ուշադրություն չդարձնել չարախոսներին և չդադարել հավատալ իրենց ուժերին։

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: