Ես դավաճանեցի կնոջս, իսկ այժմ շատ եմ ափսսում կատարածս քայլի համար։ Խնդրում եմ օգնեք ինձ Ձեր խորհուրդներով

Ես դավաճանեցի կնոջս: Մինչև հիմա չգիտեմ ինչու, չէ որ մենք սիրում ենք միմյանց կյանքից առավել: Երբ նա իմացավ, նա սկանդալ չբարձրացրեց, ինձ տնից չհանեց և ինքն էլ չգնաց: Նա ձևացրեց, որ ներել է, բայց ամեն գիշեր ես արթնանում էի նրա լացից: Ամեն օր աշխատանքից տուն գալով տեսնում էի նրա կարմրած աչքերը:

Նա ոչ մեկի չէր ասել պատահածի մասին, ոչ մեկի հետ չէր կիսվել: Եվ ես տեսնում էի ինչպես է դա նրան ներսից սպանում: Նա չէր տալիս ավելնորդ հարցեր, բայց պարզ էր, որ իր գլխում կան միլիոնավորները: Նա ինձ բաց չէր թողնում, բայց և չէր պահում: Ես ասում էի նրան, որ սիրում եմ կյանքիցս էլ շատ և կարող եմ հեռանալ, եթե պետք է, իսկ նա միայն լռում էր ի պատասխան:

Նա թույլ էր տալիս իրեն հաբուրել, գրկել և պատասխանում էր փոխադարձ, բայց խոսում էր քիչ: Իմ մի ժամանակ անհոգ, խոսկան, զվարթ և կենսուրախ աղջիկը վերածվել էր թոռոմած ծաղկի: Եվ այդ ժամանակ ես հասացա, ես կոտրել եմ նրան՝ ընդմիշտ:

Այժմ չգիտեմ, թե ինչպես եմ կորցրածս վերադարձնելու։ Խնդրում եմ օգնեք Ձեր խորհուրդներով։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: