Երբ իմ դուստրերը՝ Հաննան ու Քրիստին, սկսեցին պլանավորել իրենց ամուսնությունները, ես պատկերացրեցի այդ ամբողջ աշխատանքները միասնական և հրաշալի տրամադրությամբ։
Բայց փոխարենը, մեր տան մթնոլորտը դարձավ ավելի լարված, լի վեճերով ու կտրուկ մեկնաբանություններով։

Բայց միայն այն ժամանակ, երբ ես գտա Հաննայի հարսանեկան զգեստը պատռված վիճակում ու Քրիստիին լաց լինելիս, հասկացա, որ սխալ էի պատկերացրել մեր տանը տեղի ունեցող իրադարձությունները։
Ես երկու դստեր մայր եմ՝ իմ կենսաբանական դուստրը՝ Հաննան (22 տարեկան), և իմ խորթ աղջիկը՝ Քրիստին (23 տարեկան)։
Նրանք միասին մեծացել են իմ առաջին ամուսնու մահից հետո, և ես միշտ աշխատել եմ մեր ընտանիքը համախմբված պահել՝ սիրո ու հոգատարության մթնոլորտում։
Անցյալ տարի, երկու աղջիկներս էլ նշանադրվեցին ու դեռ բոլորս շարունակում էինք ապրել նույն տանը։
Մեր տունը պետք է լցվեր ուրախությամբ, բայց հարսանեկան նախապատրաստական աշխատանքները ուրախության փոխարեն լարվածություն առաջացրեց երկու քույրերի մեջ։
Հաննայի հարսանիքի մասին տարվող յուրաքանչյուր քննարկման ժամանակ, կարծես նեղացնում էինք Քրիստիին։
«Ահա սեղանների կենտրոնում դրվող ծաղկամանները, մայրիկ։»
Մի երեկո Հաննան շատ ուրախ ինձ ցույց է տալիս Pinterest-ից գտած էջը, որը լի էր մոմերով ու ծաղկաթերթերով։
«Գեղեցիկ են չէ՞։
Ջոնն ասում է՝ մենք կարող ենք դա անել,նույնիսկ, եթե որոշենք ինքներս պատրաստել։»
Քրիստին, որը նստած էր մեզ մոտ, աչքերը շրջեց ու գնաց խոհանոց։
<<Մենք ամեն երեկո խոսում ենք քո ամուսնության մասին>>- Քրիստին ասեց ներսում եղածը։
«Քրիստի,» ես զգուշացրեցի նրան մեղմորեն, փորձում էի փոխել լարվածությունը։
«Ի՞նչ»,- նա հակադարձեց։
«Մեզանից շատերը կցանկանային ունենալ Pinterest ցուցադրությունից դուրս ընթրիք։»
Լարվածությունը ավելի մեծացավ, երբ Հաննան շատ ուրախ հայտարարեց, որ Ջոնի հետ հարսանիքի ամսաթիվ են ընտրել՝ Ձմեռային այգում կազմակերպելու համար՝ հունարի վերջին։
Քրիստին քարացավ։
«Դուք չեք կարող հունվարին ամուսնանալ։»
«Այն շատ շուտ է։
Չե՞ք կարող սպասել։»
«Բայց ամեն ինչ արդեն գրանցված է։»
Հաննան պատասխանեց՝ իր ուրախ տոնը ավելի հանդարտացնելով։
«Եվ… ես արդեն գտել եմ իմ երազած զգեստը։»
Հաննան մեզ ցույց տվեց մանեկեն, որի վրա պատրաստված զգեստը շատ շքեղ տեսք ուներ։
Եվ այն գնել էր առցանց խանութից։
-Այն զեղչված արժեքով էր, և առանց մտածելու գնեցի, զգում եմ ամեն ինչ լավ է անցնելու, քանի որ ամեն բան իր տեղն է ընկնում։
Քրիստին հանկարծակի դուրս եկավ սենյակից, նրա նեղվածությունը տեսանելի էր։
Ես գիտեի, որ Քրիստին պայքարում էր իր սեփական հարսանեկան պատրաստությունների համար։
Նա և Էրիկը դեռ չէին նշանակել հարսանիքի օրը, և վայրը գտնել շատ դժվար էր։
Ես ենթադրում էի, որ նրա պահվածքի պատճառը խանդն է, բայց ես չգիտեի, թե ինչպես մեղմեմ նրա անհանգստությունը, քանի որ կողքից ամեն ինչ հեշտ է թվում։
Քանի որ օրերն անցնում էին, Քրիստին ավելի տարակուսած էր դառնում՝ խուսափելով ընտանեկան ընթրիքներից և կարճ պատասխաններով էր պատասխանում իմ տեքստերին։
Այնուհետև Հաննայի հարսանիքից մի քանի օր առաջ նա անսպասելիորեն հայտնվեց ընթրիքի սեղանի շուրջ։
Ինչ-որ բան այն չէր։
Ջոնն իրեն չեզոք էր պահում , ուղղակի ընթրում էր, և Քրիստին ընթրիքի կեսին սկսեց արդարանալ՝ ասելով, որ Էրիկը դրսում էր։
Երբ դուրս եկա հրաժեշտ տալու, Էրիկի մեքենան այնտեղ։
Իմ ներքին ձայնն ինձ ասում էր, որ ստուգեմ Հաննայի սենյակը։
Այն, ինչ ես գտա, ուղղակի ստիպեց ինձ փշրվել ։
Հաննայի հարսանյաց զգեստը դրված էր անկողնու վրա՝ ներքևի հատվածում պատռվածքներով։
Քրիստին կանգնեց դռան մոտ, արցունքները հոսում էին աչքերից։
«Ես երդվում եմ, որ դա ես չեմ արել», — ասաց նա, նրա ձայնը դողում էր։
«Մայրիկ, դու պետք է հավատաս ինձ»։
Նրա անբնական լացը ստիպեց ինձ չհավատալ։
«Ուրեմն ասա, թե ինչ է կատարվում», — կամացուկ ասացի ես։
Քրիստին արցունքները սրբելով ասաց ճշմարտությունը։
Ամիսներ առաջ նա տեսել էր Ջոնին՝իր նախկինին հաղորդագրություններ ուղարկելուց ։
Նա վստահեցրել էր Քրիստիին, որ դրանից վնաս չկա և խոստացել էր պատմել Հաննային, բայց Քրիստին դրա ոչ մի նշան չէր տեսել։
Քրիստին կասկածում էր, որ նա պատրաստ չէ ամուսնանալ և կարող է նույնիսկ խաբել։
«Ես տեսա, որ նա հեռանում է Հաննայի սենյակից այսօր երեկոյան», — ասաց Քրիստին՝ սրբելով աչքերը։
«Նա մեղավոր տեսք ուներ։
Ես մտա այստեղ ստուգելու և գտա սա»։
Ես ու Քրիստին հյուրասենյակում հանդիպեցինք Ջոնին։
Ճնշման տակ նա խոստովանեց, որ վնասել է զգեստը՝ փորձելով հետաձգել հարսանիքը։
Նա խոստովանեց, որ դեռ շփվում է նախկինի հետ և կասկածներ ունի Հաննայի հետ ամուսնանալու հարցում։
Հաննան կոտրված էր։
«Ինչո՞ւ հենց այսպես պարզ չխոսեցիր ինձ հետ», լացելով ասեց Հաննան։
«Ինչո՞ւ փոխարենը փչացրեցիր ամեն ինչ»։
Ջոնը կիսատ-պռատ ներողություն խնդրեց, բայց նրան խորը նեղացրեց։
Քրիստին՝ պաշտպանող և կատաղի տոնով ասաց։
«Հեռացիր», ձայնը հստակ ու բարձր։
«Եվ այլևս չվերադառնաս»։
Երբ դուռը փակվեց նրա հետևից, Քրիստին դարձավ դեպի Հաննան։
«Կներես», — կամաց ասաց նա։
«Ես պետք է քեզ ավելի շուտ ասեի.
Ես պարզապես փորձում էի պաշտպանել քեզ»։
Հետագա օրերին Քրիստին անխոնջ աշխատում էր վնասված հարսանյաց զգեստը վերածելու ցնցող ու չտեսնված զգեստի։
Հարսանիքի սկզբնական ամսաթվին մենք ճիշտ այնպես էինք պատրաստված , ինչպես ոչ պետք է լինեինք այդ սրտաճմլիկ օրը, և այն վերածեցինք ընտանեկան հավաքույթի ընտրված վայրում։
Հաննան կրում էր իր վերափոխված զգեստը՝ ժպտալով, երբ պատմում էր կարճ պատմություններ հարազատների հետ, ովքեր ճանապարհորդել էին իր հետ ։
Այդ օրը մեր ընտանիքը փոխվեց։
Քրիստին և Հաննան ավելի մտերմացան, նրանց կապը ամրացավ ճշմարտության և ընդհանուր հասկացողության շնորհիվ։
«Մայրիկ», — ասաց Քրիստին, երբ մենք հետևում էինք, թե ինչպես է Հաննան ծիծաղում մեր զարմիկների հետ։
«Երբ իմ հերթը գա եկեղեցի մտնելու, դու և Հաննան ինձ միասին կուղեկցե՞ք»։
Արցունքները լցվեցին աչքերս։
-Իհարկե,- ասացի ես՝ գրկելով նրան։
«Ես էլ!» Հաննան ավելացրեց՝ միանալով մեզ։
Միասին մենք ընդունեցինք նոր սկիզբը, որը լի էր սիրով, վստահությամբ և ընտանիքի ավելի ամուր հարաբերություններով, քան երբևէ։