Ես գնում եմ երեխայի հետևից մանկապարտեզ, բայց երեխան չկա …

Այս պատմությունն իրականում շատ զվարճալի է, բայց քեզ ստիպում է մտածել:

Փաստն այն է, որ Աննայի ամուսինը շատ գործարար մարդ է: Առավոտից մինչև երեկո նա աշխատանքի է, երբեմն նույնիսկ հանգստյան օրերին նա պետք է դուրս գա: Ընդհանրապես, ամբողջ տունը և երեխան մնում են Աննայի վրա: Մի քանի անգամ ամուսինը երեխային տուն է բերել  պարտեզից, երբ Աննան պետք է բժշկի կամ որևէ այլ գործ ունենար, բայց դա պատահում էր հազվադեպ։

Եվ որոշ ժամանակ առաջ նրան պետք էր դիմել ատամնաբույժի։ Աննան հաղորդագրություն է գրում իր ամուսնուն. «Կարո՞ղ ես շուտ թողնել աշխատանքը և վերցնել Արթուրին»: Ամուսինը պատասխանեց. «Այո, ոչ մի խնդիր», և Աննան  հանգիստ գնաց բժշկի մոտ: Կարո՞ղ եք կռահել, թե ինչ եղավ։

Իհարկե ոչ:

Գործից հետո ամուսինը անմիջապես շտապեց դեպի պարտեզ երեխայի հետևից: Նա մտնում է խումբ,աչքերով փնտրում որդուն , բայց չի գտնում:

— Ես պետք է  վերցնեմ  Արթուրին …

— Ո՞ր Արթուրը: — հարցնում է ուսուցիչը:

— «Բաբայան»,- պատասխանում է հայրիկը:

-«Բայց մենք այդպիսի երեխա չունենք», -պատասխանում է ուսուցիչը:

Հայրը զարմանում է: Ինչպե՞ս չունեք, երբ պետք է լինի:

Նրանք պարզեցին,  որ իրենք ունեին մեկ Արթուր Բաբայան, բայց նա ամռանը ավարտեց մանկապարտեզը, իսկ աշնանը գնաց առաջին դասարան:

Հայրիկն անշարժացած մի պահ կանգնեց՝ ամոթխած հեռացավ: Զանգահարեց Աննային՝ պարզեց, թե որ դպրոցում է սովորում իրենց որդին։Գնաց երեխային վերցնելու երկարօրյայից:

Հայրիկն այնքան էր ընկղմվել  աշխատանքի մեջ, որ  անտեսել էր ընտանեկան կյանքը։Այն  փաստը, որ երեխան արդեն դպրոց է գնում իսկապես զարմացրել էր հայրիկին։

Աշխատանքը աշխատանք է, փողը փող է, բայց ոչ մի դեպքում չպետք է մոռանաք ընտանիքի մասին: Աշխատանքը չպետք է դառնա կյանքի իմաստը և ստանձնի ժամանակի մեծ մասը, թեկուզ այն լինի սիրված և բարձր վարձատրվող:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: