

Այս աղջիկն իրեն համարում է աշխարհի ամենատգեղ աղջիկը: 16-ամյա Լիզզի Վելասկեսը իր լուսանկարները տեղադրել է Համացանցում հետևյալ գրառմամբ «Ես աշխարհի ամենատգեղ աղջիկն եմ»:
Նա նշում է, որ իր արտաքին որոշ թերություններ իրեն չեն խանգարում ունենալ ընկերներ և ապրել լիարժեք կյանքով:

Նա հայտնի բլոգեր է, գրքեր է գրում, դասախոսություններ է կարդում: Նա տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ՝ Վիդեման-Ռաուտենշտրախի համախտանիշով: Ողջ աշխարհում այս հիվանդությամբ տառապում են ընդամենը մի քանի մարդ:

Սովորաբար, երբ նման լուսանկարներ են հայտնվում, օգտատերերը ջանք ու եռանդ չեն խնայում բացասական ու վիրավորական մեկնաբանություններ անելու հարցում, սակայն Լիզզիի դեպքում այդպես չէ, նրա լուսանկարները մեծամասամբ դրական հույզեր են առաջացնում և օգտատերերը դրական ու ոգևորող գրառումներ են անում:
