«Մեր սիրելի Ռաֆայել Քոթանջյանի հետ ամեն պահը հիշողություն է։ Ես իրենց ընտանիքի հետ շատ մտերիմ եմ. Ինձ համար ևս մեկ գույն, ևս մեկ լեգենդ բացակայեց»,- Կոնդի եկեղեցու բակում՝ խոսելով Ռաֆայել Քոթանջյանի մասին, ասաց երգչուհի Սոնա Շահգելդյանը։

«Ինքը առողջական խնդիրներ ուներ, մենք հույս ունեինք, որ կապաքինվեր, բայց ցավոք սրտի, չկարողացավ: Ես միշտ իր հետ շփում ունեցել եմ, ու դա ինձ համար մեծ պատիվ է եղել: Ես ամաչել, համեստություն եմ արել, որ նրա նման մեծ մարդու հետ սեղան եմ նստել:

Ինքը միշտ ասում էր՝ մարդը միշտ պետք է մարդ մնա: Նա միշտ վայելել է ժողովրդի սերն ու հարգանքը»,— ասաց երգչուհին։
