Եղբայրս խնդրեց ինձ, որպեսզի ես թույլ տամ նրան մի քանի օր մնալ մեզ հետ, քանի որ զոքանչը և կինը, նրան դուրս են հանել տնից

Եղբայրս աշխատում է բանկում, որպես տնօրեն: Նա միշտ լավ գումար էր վաստակում: Հետո գնեց մեկ սենյականոց բնակարան, հանձնեց վարձով և շարունակեց գումար խնայել: Նա օգնում էր նաև մեր մայրիկին : Նա հանգիստ է, լուռ, միշտ ինքն իր մեջ է և առանձնապես չի խոսում:

Եվ հետո նա ամուսնացավ: Աղջիկը հիանալի աղջիկ էր, մեղմ և հեզ: Ես ուրախ էի նրա համար: Մեր հանդիպումներից յուրաքանչյուրում նա խոսում էր կիսաձայն, ջերմորեն խորհրդակցում էր եղբորս հետ՝  ցանկացած հարցի շուրջ:

Մի օր եղբայրս զանգեց և սկսեց պատմել, թե ինչպես է այդ աղջիկն ամեն օր իր տանը բղավոցներով հիստերիաներ սարքում և պահանջում ամուսնանալ ու գնել բնակարան: Իսկ ես Սաշային ասացի. «Ի՞նչ ես ասում նրան, ի՞նչ հիստերիաներ, նա այդպիսին չէ: Նա նույնիսկ ձայն չի կարող բարձրացնել»:

Ինչին եղբայրս պատասխանեց. «Ես ինքս էլ ապշած եմ: Նա փոխվում է այն ժամանակ, երբ միայնակ է մնում ինձ հետ: Ես սիրահարվեցի նրան հենց իր համեստության համար, բայց ահա, թե ինչ դուրս եկավ»:

Այնուամենայնիվ, 2 տարվա հարաբերություններից հետո նրանք ամուսնացան: Եղբայրս նվիրեց ադամանդյա մատանի, նա հագել էր շատ գեղեցիկ սպիտակ զգեստ: Հարսանիքից անմիջապես հետո եղբայրս կանչեց ինձ խորհուրդ հարցնելու համար:

-Ալեն, ես մտածում եմ արժե արդյոք գնել նոր բնակարան, թե ոչ: Ինձ Եվրոպայում պայմանագիր են առաջարկում, գուցե մենք տեղափոխվենք այնտեղ: Բայց Վիկան շատ հանգիստ խնդրում է, որ բնակարանը հիմա գնենք:

-Սաշա, եթե Դուք մնալու եք այս քաղաքում և պլանավորել եք ունենալ երեխաներ, ապա վերցրու երկու սենյականոց բնակարան, անմիջապես վերանորոգիր և սկսիր ապրել այնտեղ ընտանիքիդ հետ միասին, բայց եթե պատրաստվում եք հեռանալ, ապա ես դրա կարիքը չեմ տեսնում- Պատասխանեցի եղբորս:

Նա որոշեց և հիփոթեքային վարկով գնեց մեկ սենյականոց բնակարան, ամբողջությամբ նոր, իսկ վերանորոգման կարիք դեռևս չկար: Հիփոթեքը թանկ արժեր: Վիկան Սաշային առաջարկեց տեղափոխվել ծնողների մոտ, քանի որ չի ցանկանում ապրել փոքր բնակարանում, նա սովոր է շքեղության: Եվ միևնույն ժամանակ, հիփոթեքն ավելի շուտ կվճարեն: Այնուհետև ինչ-ինչ պատճառներով եղբայրս ինձ հետ չխորհրդակցեց և նրանք տեղափոխվեցին:

Վեց ամիս անց Սաշան զանգահարեց ինձ․

-Ալեն, կարո՞ղ եմ մի քանի օր մնալ քեզ հետ, հետո կտեղափոխվեմ ընկերոջ մոտ:

— Իհարկե կարող ես: Մենք ամառանոցում ենք, բանալիները վերցնու Մաշայից (մեր քույրը): Կարող ես ապրել մի քանի շաբաթ: Իսկ ի՜նչ է պատահել։

Պատկերացնում ես, ես Վիկայից գումար խնդրեցի, որպեսզի վարկը վճարենք: Նա տվեց, և հենց այդ նույն օրն ինձ կանխավճար տվեցին: Ես դա նրան վերադարձրեցի և ասացի․ <<Վերցրու այս գումարը, ինձ մոտ կա, ես կվճարեմ, շնորհակալություն>>։

Իսկ նա վիճեց ինձ հետ և ասաց․ <<Ահա, չես ցանկանում ինձնից գումար վերցնել, որպեսզի բնակարանը հետո ձևակերպես քո անունով, իսկ հետո ասես, որ ես ոչ մի կոպեկ չե՜մ վճարել դրա համար>>։

Սկանդալը սկսվեց, և Վիկան զանգեց մորը: Արդյունքում, Սաշային ասացին անպարկեշտ բառեր և դուրս հանեցին տնից:

Հիմա էլ այս կարանտինն է, մենք մնում ենք ամառանոցում, արդեն 2 ամիս է Սաշանն ապրում է մեզ հետ: Նա ոչ մի կերպ չի կարողանում խաղաղություն հաստատել կնոջ հետ: Նրանք անընդհատ սկսում են վիճել իրենց ծնողների պատճառով:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

 

Понравилась статья? Поделиться с друзьями: