Եղանակի թեման հումորի է վերածվել. Սուրենյանն արդեն պատվերներ է ընդունում

«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը եղանակի մասին գրառում է արել, որը նրա հետևորդների մոտ հումորի պոռթկում է առաջացրել։

Եղանակային պայմաններով պայմանավորված` ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր Facebook սոցիալական ցանցում գրառում է արել, որը կատակելու թեմա է դարձել մարդկանց համար։

«Եթե ապրիլի 7-ին Երևանում ջերմաստիճանը հասնի +18 աստիճանի, գոհ կլինե՞ք»,– գրել է Սուրենյանը։

Տոն օրվա «տոնական» եղանակի հեռանկարը բարձրացրել է Սուրենյանի ֆեյսբուքյան հետևորդների տրամադրությունը։ Նրանցից շատերը հումորով են արձագանքել եղանակային կանխատեսմանը։

Ընթերցողներից մեկը գրառումը կարդալուց հետո եզրակացրել է, որ «Սուրենյանն արդեն պատվերներ է ընդունում», մեկ ուրիշը նույնիսկ այդ եղանակի դիմաց Սուրենյանի սահմանած գինն է հարցնում։

Մեկ այլ ընթերցող էլ խոստացել է այդ դեպքում այլևս չպահանջել նրա հրաժարականը, մյուսն էլ խորոված է խոստացել։

Մեկն էլ նշել է, որ Գագիկ Սուրենյանի այս կանխատեսումը ապրիլի 7-ի առիթով «կանանց սրտերը նվաճելու» փորձ է։

««Մի հատ էլ թուշդ կպաչեք, էդ էլ հարցա՞», «էտ մարզերում էլ ապրիլի 7 չկա, հա՞», «վանաձորցիներն էլ Երևան գան, որ ջանները գոլ գցեն…»»,– գրել են նրա էջի բաժանորդները։

Նշենք, որ ԱԻՆ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության համաձայն` Երևանում ապրիլի 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, ջերմաստիճանն էլ չի գերազանցի +14 աստիճանը։

Սուրենյանի գրառմանը հաջորդած մեկնաբանություններն ու lik–երը դեռ ավելանում են։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: