Եթե ունեք քնի հետ կապված խնդիրներ, ապա իմացեք, թե որն է դրա պատճառը. ահա 6 պատճառ, որոնք խանգարում են քնել

Ժամանակ առ ժամանակ բոլորի մոտ լինում են քնելու հետ կապված խնդիրներ: Հաճախ նմանատիպ խնդիրները կապված են ոչ թե առողջական վիճակի, այլ արտաքին գործոնների հետ:

Картинки по запросу Проблемы со сном: 7 частых причин, которые мешают нам заснуть

Ահա ամենահաճախ հանդիպող խնդիրները, որոնք խանգարում են քնել:

Տագնապ. ապագայի վերաբերյալ անբարենպաստ կանխագուշակումներ անելը թույլ է տվել մարդկությանը ողջ մնալ: Բայց եթե մենք անհանգստանում ենք անկողնում պառկած ժամանակ, ապա ուղեղը չի հանգստանում, իսկ դա անհամատեղելի է առողջ քնի հետ:

Լույս. Քնի համար պատասխանատու է մելատոնին կոչվող հորմոնը: Մելատոնինն արտադրվում է ուղեղում, երբ մութ է լինում: Եթե աչքերի վրա շատ լույս է ընկնում, ուղեղը «չի հավատում», որ արդեն գիշեր է, հրաժարվում է մելատոնին արտադրել, և քնելը դժվարանում է:

Աղմուկ. աղմուկի բարձր մակարդակի ներքո մի քանի տարի շարունակ քնող մարդկանց մոտ մեծ է անքնության հետ բախվելու վտանգը:

Շոգ. երբ մարդը քնում է, նրա մարմնի ջերմաստիճանը նվազում է, դա նորմալ ֆիզիոլոգիական պրոցես է: Եթե սենյակում ջերմաստիճանը 16-19°С-ից բարձր է, ավելի դժվար է քնելը:

Картинки по запросу Проблемы со сном: 7 частых причин, которые мешают нам заснуть

Ալկոհոլային խմիչքներ. հետազոտությունները ցույց են տալիս, որ մեծ քանակությամբ ալկոհոլն ազդում է քնի վրա: Պատճառն այն է, որ գիշերվա երկրորդ կեսին օրգանիզմը հանգստանալու հնարավորություն չի ունենա, քանի որ պիտի չեզոքացնի ալկոհոլը:

Կոֆեին. քնի կարգավորման և հոգնածության զգացումի համար պատասխանատու է ադենոզինը: Կոֆեինն անջատում է ուղեղի ռեցեպտորները, որոնց հետ կապված է ադենոզինը: Դրա վրա է հիմնված սուրճի էֆեկտը: Եթե քնից 2-3 ժամ առաջ սուրճ խմեք, արագ քնել, հավանաբար, չի ստացվի:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: