Եթե ճանապարհին եք՝ վերադարձեք. ինչ իրավիճակ է այս պահին ճանապարհներին

Սյունիքի մարզում Գորիսի և Իշխանասարի ուղղություններով կան մեծ թվով ավտոմեքենաների կուտակումներ։ Օգնություն ցուցաբերելու համար ներգրավվել է լրացուցիչ տեխնիկա։

Այսօր ժամը 15։00-16։00 ընկած ժամանակահատվածում Գորիս-Սիսիան ճանապարհին սպասվում է ձյունամրրկի պոռթկում. քամու արագությունը կհասնի 30մ/վ-ի, իսկ Զանգերի հատվածում՝ 15մ/վ-ի։ ԱԻՆ մամուլի ծառայությունը զգուշացնում է վարորդներին՝ ռիսկի չդիմել ու չսպասել իրավիճակի մոտալուտ փոփոխություն. երեկ մարզում սկսված ձնաբուքը կդադարի միայն գիշերը։

Ուստի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը շարունակում են փակ մնալ։ Այս պահին Գորիսի և Իշխանասարի ուղղություններով կան մեծ թվով ավտոմեքենաների կուտակումներ։

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք հետ վերադառնալ և սպասել լրացուցիչ տեղեկությունների նշված ճանապարհահատվածի անցանելիության վերաբերյալ։ Կրկին անգամ կոչ ենք անում՝ գյուղամիջյան ճանապարհներով դուրս չգալ այդ հատված և չստեղծել լրացուցիչ դժվարություններ»,- հորդորում և զգուշացնում է ԱԻՆ-ը։

Понравилась статья? Поделиться с друзьями: