Ես արդեն հոգնել էի ամեն օր կահույքի վրայի փոշի մաքրելուց։ Չէի հասցնում մաքրեմ , մի քանի ժամից կրկին մաքրելու կարիք կար։

Եվ ահ մի օր <<Ինչպե՞ս պահպանել տան մաքրությունը>> հոդվածի մեկնաբանություններում կարդացի իմ համար այդքան տանջալի հարցի պատասխանը։
Հիմա այդ պարզ խորհրդով կիսվում եմ Ձեզ հետ։
Վերցրեք կոշիկները փայլեցնող սպունգ և դրանով մաքրեք կահուհքը։ Իհարկե սպունգը պետք է թափանցիկ լինի։
Ես նույնիսկ փորձ եմ կատարել, այնպես ինչպես գովազդներում։

Կահույքը ժապավենով բաժանել եմ երկու մասի, մի մասը մաքրել եմ սպունգով մյուսը՝ սովորական շորով։

2 օր հետո ստուգեցի տարբերությունը։

Առաջին հայացքից տարբերություն չկա, բայց երբ ժապավենը հանեցի տարբերությունն ակնհայտ դարձավ։
