Եթե էս ամենի գլխին Նիկոլն է կանգնած, ապա… Հարություն Մովսիսյանի անդրադարձը` վարչապետի գործունեությանը

Սիրված դերասան Հարություն Մովսիսյանն անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին ու հասարակության որոշ շրջաններում ձևավորված դժգոհության ալիքին, ասել է. «Մեր ազգը երկար տш նջվեց, այժմ շատ կարեւոր է, որ չսխալվի, որ իր հույսերն արդարանան…

Սակայն եթե էս ամենի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, ամեն բան լավ կընթանա: Նա երդվյալ տղա է, ասում է, որ եթե ինքն էլ սխալվի, իրեն էլ հանենք… Չի ասում, որ հավերժ է եկել իշխանության»: Նա հավելել է, որ ժողովուրդը ինչպես որ չի կարող վատ դերասանի սիրել, էնպես էլ` քաղաքական վատ գործչի… Անդրադառնալով նախորդ իշխանություններին նա ասել է. որ նրանք ժողովրդի շրջանում լավ տպավորություն

չեն թողել, իսկ Նիկոլի հետևում կանգնած է ամողջ հայ ազգը: Սիրված դերասանը կարևորում է ընդդիմության դերը, ընդդիմադիր գործիչներին համեմատելով թատերագետների հետ. «Երբ դերասանը լավ չի խաղում, թատերագետը քննադատում է նրան, նույնը քաղաքական դաշտում պետք է լինի»: Դերասանը երազում է, որ ՀՀ-ում շատ կուսակցություններ չլինեն,

լինեն միայն 2-ը. «Թե չէյուրաքանչյուրն իր կուսակցական շահերն է առաջ տանում, ժողովրդի մասին չեն մտածում, այլ իրենց կուսակցության անդամների»: Նա նաև ցանկություն հայտնեց, որ ՀՀ-ում գա մի օր, երբ մարդիկ քաղաքականությունից չխոսեն և․․․«Ուզում եմ ամեն մեկս սուսուփուս մեր գործն անենք»:
ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: