Բազմաթիվ հետազոտություննր ապացուցել են, որ բանանի կեղևը մրգից ոչ պակաս սննդանյութեր է պարունակում: Ահա բանանի կեղևի օգտագործման 5 հրաշալի միջոց:

Արդյունավետ ցավազրկող միջոց
Բանանի կեղևը հայտնի է որպես ցավազրկող միջոց: Եթե մարմնի որևէ մաս ցավում է, ապա շփեք այն բանանի կեղևով և թողեք 15 րոպե: Շատ կարճ ժամանակահատված անց կմոռանաք ցավի մասին:
Հիանալի մաքրող միջոց
Բանանի կեղևն ունի սնուցող, խոնավեցնող հատկություններ, որոնց շնորհիվ կեղևը կարելի է օգտագործել կոշիկները, կահույքը և արծաթե զարդերը մաքրելու համար:

Մաշկի ցանի բուժում և կնճիռներից ազատում
Բանանի կեղևը կարելի է օգտագործել նաև մաշքի խնամքի համար: Այն կօգնի նվազեցնել կնճիռները և ազատվել ցանից: Կեղևն իր մեջ պարունակում է երիտասարդացնող նյութեր: Այն սնուցում և խոնավեցնում է մաշկը՝ նպաստելով ձգությանն ու էլաստիկությանը: Պարզապես կեղևով շփեք խնդրահարույց հատվածները և կեղևը թողեք կես ժամ:
Փսորիազի բուժում
Բանանի կեղևը լիարժեք չի բուժի այդ հիվանդությունը, սակայն կթեթևացնի ախտանիշները՝ քորն ու կարմրությունը: Կեղևը նաև նպաստում է մաշկի վերականգմանը: Պարզապես կեղևը 10 րոպեով դրեք մարմնի ախտահարված հատվածների վրա:

Ատամների սպիտակեցում
2 շաբաթվա ընթացքում ամեն օր բանանի կեղևով շփեք ատամները: Արդյունքը ձեզ կզարմացնի:
Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon