Եթե դեռ չեք հասկացել, եկեք հստակ արձանագրենք թե ինչ կինոյի մեջ ենք. Սիսիան Սեփանյան

Եթե դեռ չեք հասկացել, եկեք հստակ արձանագրենք թե ինչ կինոյի մեջ ենք:
Ալիևն ասում ա՝ Նիկոլի հետ խաղաղ կարգավորման չենք կարող գալ։ Գիշերը 22։00֊ի դրությամբ, հավանաբար ի սկզբանե պլանավորած ծրագրով, էն ՀՀԿ֊ական «գեներալները», որ ասում էիք՝ հերոս են, մի քննադատեք, հայրենիք են պաշտպանում, էն նույն «գեներալները», որ ասում էիք՝ Շուշին լավ են նայում, ամենավերջի տականքի պես սկսել են զինված ապստամբություն մեր բոլորիս դեմ. հօպերն անջատել են, ճանապարհները փակել են, դադարեցրել տղերքին զենք մատակարարել, որ զոհերի ռիսկերը էնքան շատ լինեն, որ Նիկոլը ստիպված լինի ստորագրել պայմանագիրը։ Էդ նույն պահին 17 կուսակցությունները սկսում են հրաժարական պահանջել, որ ավելի բորբոքեն Նիկոլի հանդեպ ատելությունը։ Էդ նույն ժամանակ նաև, զինում ու բերում են լցնում իրանց կուսակցական երիտթևերի պատերազմից թռած ու թաքնված զիբիլներին Հանրապետության Հրապարակ։

Քանի որ մարդիկ գերլարված ու անհասկանալի դրության մեջ են, շատերը կուլ են գնացել էս խաղին ու տագնապը, վիշտը թուլացնելու համար միացել ամբոխին։ Արդյունքում ունենք այն ինչ ունենք…
Շատերդ էլ էն մարդուն , ում էս կինոյի էէէն ամենասկզբից բոլոր կողմերից դավաճանել են ու ամենախայտառակ ձևով ուզեցել են նվաստացնել որպես դավաճանի, մենակ եք թողել ու դրանով առատ ջուր եք լցնում մեր երկիրը ծախած դավաճանների ջրաղացին։ Մեղադրելու չի՝ 2.5 տարի ձեր քթից բռնած տարել են սխալ ուղղությամբ, 2.5 տարի կարծել եք՝ մնացածից ավելի շատ բան եք հասկանում, հիմա էլ թաքուն չարախնդում եք, որ ճիշտ էիք…իսկ ձեր ուղեղը էդ աստիճանի լվալու համար ծախսվել են հենց ձեզնից գողացված միլիարդները։

Ի՞նչ՝ բերենք Նիկոլին հում֊հում ուտե՞նք, ծեծենք֊ջարդենք, թե կանգնենք կողքը, պաշտպանենք, սատարենք, որ բոլորի հարցերը ամենադաժան ձևով լուծի, անի էն՝ ինչ էսքան ժամանակ չի արել նույն՝ մենակ լինելու պատճառով։ Մի թողեք, որ էդ տականքները, խաղալով ձեր վշտի ու ամենանուրբ էմոցիաների հետ, հոգեորսների պես խլեն ձեզ՝ որպես ռեսուրս ու ուժ, ուղղեք ձեր ուժը ամուր հիմքերի կառուցմանը, կցվեք էս կարևոր գործին. շատ ուշացած բայց շա՜տ կարևոր բան ա սա, միակ բանը որ կարող ենք անել:
աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: