Դստերը չի մեծացրել, ապրուստավճար չի վճարել: Բայց հիմա՝  նրան դատի է տվել՝ պահանջելով խնամել իրեն

Երբեք չեմ հասկացել այն ծնողներին, ովքեր իրենց երեխաներից ինչ-որ բան են պահանջում: Ես կրկնակի չեմ հասկանում այն  իրավիճակը, եթե ինքդ երբեք մասնակցություն չես ունեցել երեխայի դաստիարակության գործում, իսկ հետո հանկարծ հայտնվում և առաջ ես քաշում ինչ-որ իրավունքներ:

Այս իրավիճակը տեղի է ունեցել իմ ընկերուհու ընտանիքում: Նա մեծացել է առանց հոր: Նրան երբեք չի տեսել: Մորաքույր Լիդան է, ապրի՛, կարողացել է պայքարել: Երբեք չի մղկտացել և ոչնչի համար  չի ափսոսում: Նա երկրորդ անգամ ամուսնացավ պարկեշտ տղամարդու հետ, էլի մեկ դուստր ունեցավ: Եվ այդ տղամարդը հիանալի հայր դարձավ ընկերուհուս համար: Նրանք իսկապես հիանալի հարաբերությունների մեջ են: Իրենց ընտանիքում բոլորն էլ կազմակերպված են և հաճելի: Ընկերուհիս արդեն ունի իր ընտանիքը՝ երկու երեխա: Ապրում են, ոչ ոքի նեղություն չեն տալիս: Եվ ահա, ինչպես որոտը պարզ երկնքում, նա ինչ-որ ծանուցագիր է ստանում: Իբր հայրը դատի է տվել իր դստերը, որպեսզի նա իրեն խնամի՝ նրա համար վճարված ապրուստավճարների դիմաց: Լրիվ անհեթեթություն և հիմարություն:

Ապրուստավճար՝ որպես այդպիսին, վճարվել էր ընդամենը 2 անգամ: Հետո վեճեր եղան, և մորաքույր Լիդան դադարեց որևէ բան խնդրել այդ պաթետիկ ընտանիքից:

Իսկ հիմա ընկերուհուս ընտանիքը խուճապի մեջ է: Ի՞նչ անել, ինչպե՞ս անել, ո՞ւմ դիմել օգնության համար: Օրենքով, այս մարդն իրավունք ունի դատի տալ իր դստերը, բայց ի՞նչ պետք է անի  այն աղջիկը, ով երբևէ չի տեսել իր հորը, ոչինչ չի ստացել նրանից և այժմ հանկարծ պարզվեց, որ ինքը  պետք է աջակցի իրեն: Ահա այսպիսի դժվար ժամանակներ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: