Հավանաբար զարմացաք, որ կարող եք կիվի աճեցնել անգամ սովորական տան պայմաններում: Եթե ցանկանում եք կիվի աաճեցնել, ապա ցանելու համար ամենալավ ժամանակը մարտից մայիս ընկած ժամանակահատվածն է: Դրա համար հարմարն կլինեն հասուն պտուղները, որոնք պետք է լինեն փափուկ, հարթ: Պտուղը լվանալ և բաժանել մի քանի մասի: Միջուկը տրորել, այնուհետև ստացված զանգվածը լցնել տաք ջրով բաժակի մեջ,

խառնել և թողնել որոշ ժամանակ : Որից հետո մի քանի անգամ լվացեք, կորիզները կսկսեն լողալ մակերևույթին: Սերմերը դնել անձեռոցիկի վրա : Թողնել 3 –ից 4 ժամ, որպեսզի լավ չորանան: Հարթ ափսեի վրա բամբակ կամ գործվածք տարածել և վրան շարել կորիզները: Ավելացնել քիչ քանակությամբ տաք ջուր, այնքան, որ բամբակը լիովին ներծծի ջուրը:

Կորիզների վրա պոլիէթիլենային թաղանթ փռել և դնել տաք արևոտ տեղում: Գիշերը թաղանթը վերցնել կորիզների վրայից: Առավոտյան լցնել անհրաժեշտ քանակությամբ ջուր: 7-10 օր անց կիվիի սերմերը կծլեն: Ցանելու համար անհրաժեշտ է վերցնել սենյակային բույսերի համար նախատեսված ծաղկաման: Լավ կլինի պատրաստի հող գնել ՝
նախատեսված տրոպիկական լիանաների համար: Երկու ժամ պահել ջրային գոլորշու վրա: 5-10 մմ խորության վրա դնել 2-3 կորիզ, թեթևակի ծածկել հողով, ջրել սենյակային ջերմաստիճանի ջրով և ամուր փակել թաղանթով: Թողնել արևոտ տաք տեղում : Մոտ 3-6 օր անց առաջին ծիլերը կուրախացնեն: Խորհուրդ չի տրվում ջրել ծորակի ջրով :