Դոնալդ Թրամփի նամակը Էրդողանին. Մանրամասներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն

առաջարկել է համաձայնության գալ քրդերի հետ, այլապես սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է CNN-ը:

Ըստ աղբյուրի՝ Թրամփը նամակը գրել է հոկտեմբերի 9-ին: «Լսեք, եկեք պայմանավորվենք լավ գործարքի շուրջ: Դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց սպանության համար,

ես էլ չեմ ուզում պատասխանատվություն կրել Թուրքիայի տնտեսության ոչնչացման համար, իսկ ես այդ քայլին կգնամ»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Նա հավելել է. «Ես մեծ ջանքեր եմ գործադրում ձեր որոշ խնդիրների լուծման նպատակով: Մի թողեք աշխարհը քանդվի: Դուք կարող եք շատ լավ գործարք կնքել»:

Թրամփը ընդգծել է, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կոալիցիայի հրամանատար Մազլյում Աբդին ցանկանում է բանակցել Էրդողանի հետ և 

«պատրաստ է գնալ այնպիսի զիջումների, որոնք նախկինում չէր անի»: ԱՄՆ առաջնորդը տեղեկացրել է, որ նամակին կցում է նաև Աբդիից ստացված հաղորդագրությունը:

Բացի այդ, նամակում Թրամփը հայտնել է Էրդողանին զանգելու մտադրության մասին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Էրդողանը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Քրդստանի

աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Թուրքական ավիացիան հենց նույն օրը հարվածներ էր հասցրել երկու երկրների սահմանին գտնվող Ռաս էլ-Այն և Սիրիայի մի շարք այլ քաղաքների վրա 

havesovinfo.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: