Դժվար ա չէ՞ հավատալ, որ մարդիկ կան 10 000 դրամ կոմունալ են սպառում ու դեռ դա էլ չեն կարողանում վճարել: Բա իհարկե դժվար ա

Վազգեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում է գրել.

Դժվար ա չէ՞ հավատալ, որ մարդիկ կան 10 000 դրամ կոմունալ են սպառում ու դեռ դա էլ չեն կարողանում վճարել: Բա իհարկե դժվար ա: Երբ դու ունես 150 000-ից 500 000 արժողությամբ հեռախոս, որով մտնում ես ինտերնետ ու տժում 10 000 դրամ կոմունալ ծախսելու վրա, իմացիր, որ Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ աթար են օգտագործում, այրվող աղբ ու խանութից խնդրած կարտոն են այրում, որ տուն ջեռուցեն: Իսկ գազով միայն ճաշ են եփում, որովհետև աթարը հոտ ա կպցնում ճաշին:

Չէ, շատ լավ ա, որ ունենք խնամված մազերով, բեղ ու մորուսով, մատները հարդարած ու էդ հարդարանքին ամսեկան հեչից 10 000 ծախսող գեղեցիկ երիտասարդություն: Ես անկեղծ ուրախ եմ, շատ հաճելի ա: Շատ ավելի հաճելի, քան 90-ականներին, երբ մաչոնկա կուրտկեն ու 100 դրամանոց ժելեյած չոլկեն արդեն հաջողության գրավական էր:

Բայց իրականությունը մի քիչ մռայլ գույներ էլ ունի: Մենք ունենք հաշմանդամ ունեցող ընտանիքներ, միայնակ թոշակառուներ, բազմազավակ ընտանիքներ, որոնց կերակրողը ի վիճակի չի «բաքսին» քոքի ու մի 60 000-ի գազ գռցնի: Որովհետև ոչ «բաքսի» ունի, ոչ էլ 60 000 դրամ:

Էդ մարդիկ իրենց տներից սելֆիներ չեն դնում ֆեյսբուք, որ տեսնենք ինչ վիճակում են ապրում: Ի՞նչ մի դնելու բան ա, որ դնեն: Մեր պես մեծ ու սիրուն տներ չունեն, որտեղ զարդարած տոնածառի մոտ հավաքվեն, նկարվեն ու դնեն: Կարանտինի ժամանակ պես-պես ուտելիքներ պատրաստելու ու ավելորդ քաշից բողոքելու հնարավորություն էլ չունեն:

Ու հենց դրա համար իրենք աննկատ են մնում, չեն երևում մեր տեսադաշտում: Բոլորը սիրում են իրենց կյանքի պայծառ կողմերով երևան հասարակության մեջ, իսկ էսօր հասարակության մարդամեջը ինտերնետն ա: Աթարով վառարանը ոչ ոք չի նկարի ու փոստի:

Էլի եմ ասում, ես ուրախ եմ, որ ունենք արդար աշխատանքով, բարեկեցիկ կյանքով ապրող քաղաքացիներ: Ես էլ եմ արդար աշխատանքով ու բարեկեցիկ կյանքով ապրում, չեմ բողոքում: Բայց ես չեմ մոռանում, որ Հայաստանում մարդիկ կան, որոնք գտնվում են սոցիալական սանդղակի ներքևում ու հազիվ գոյություն են ապահովում:

Ախր ասելու բան էլ չի, բայց սա առիթ ա էլի, մտնում ես էդ մարդկանց տուն մի երկու հագուստով ու սննդով օգնես, սիրտդ ճմրթվում ա, չես էլ կարողանում քո հալալ աշխատածին էլ լավ աչքով նայես, երբ սոցալական տենց անհավասարություն կա: Ու սա էն դեպքերին չի վերաբերվում, երբ մարդը ինքն իր ծուլության պատճառով ա հասել էդ վիճակին: Ոմանց համար վիճակից ելք չկա:

Հիմա կարանտին ա, երկիրը կանգնած ա, տարբեր տեղերում աջ ու ձախ մի երկու կոպեկ վարձատրությամբ փող վաստակող ու աթարից բացի մի 15 000 էլ գազ ու լույս վառող մարդկանց կյանքը ավելի ա վատացել: Շատ ավելի ա վատացել, քան նրանցը, ովքեր խանութում գրեչկա չգտնելուց են սկսում անհանգստանալ: ՈՒ էդ մարդկանց բեռը թեթևացնելու համար էդ 15 000 դրամի կեսը հարկատուների վրա դնելը հեչ ծիծաղելու չի:

Հա, ծրագիրը երևի թերություն ունի, որովհետև երկրորդ տուն ունեցող մեկը, ով մի 5000-ի սիգնալիզացիայի լույս ա վառել, կարող ա գնա ու հատուցում ուզի, բայց էդ կողմնակի ազդեցություն ա: Բողոքը ինչու՞մ ա, որ 50 000 վառողին է՞լ չեն փոխհատուցել: Էհ բյուջեն անսպառ լիներ 500 000 վառողին էլ փոխհատուցեին, չուզողի iPhone-ի էկրանն էլ թող կոտրվեր: Բայց հիմա ստեղ խնդալու կամ բողոքելու թեմա չեմ տեսնում: Կարծում եք տենց մարդիկ չկա՞ն, որ 15 000 կոմունալով են յոլա գնում: Էն էլ ոնց կան, 220 000 բաժանորդ աչքովս ընկավ:

Մեկ էլ ուզում եմ հստակ տարանջատում լինի էլի, կարիքավորի ու վարկով թանկ հարսանիք արած ու տակը խրված մարդու, ով ուզում ա ամեն տեղից մի բան քերած լինի: Թեկուզ էս խառը ժամանակ կոմունալի 7500 դրամ: Կարիքավորը ուզում ա աշխատի, բայց չի կարում: Իսկ խրված մարդը ֆինանսական ոչ գրագետ վարքի պատճառով ա խրվել:

http://infosarm.ru/

Понравилась статья? Поделиться с друзьями: