Մի անգամ մանկական խաղահրապարակում մի տղամարդու տեսա, իր մոտ 5-6-ամյա դստեր հետ էր, ես էլ որդուս էի տարել խաղալու։ Քանի որ ես ու այդ երեխայի հայրը նույն նստարանին էինք նստած, պատահաբար լսեցի, որ նա հեռախոսով ասաց․
—Հիմա երեխան ավարտի խաղը, կգանք, շատ չենք ուշանա։

Հետո նա կանչեց դստերը՝ ասելով, որ պիտի տուն գնան․
—Խնդրում եմ, հայրիկ, ևս 5 րոպե։
—Դե խաղա, լավ։
Անցավ մոտ 15 րոպե, երբ տղամարդը նորից ձայն տվեց․
—Անի ջան, աղջիկս, արի գնանք տուն։ Հայրիկը գործեր ունի։
—5 րոպե էլ ու վերջ։
Հայրը ջերմ ժպտաց նրան ու շարունակեց հետևել դստեր խաղին։ Անկեղծ ասած, շատ զարմացած էի՝ նրա հանգիստ ռեակցիան տեսնելով։
Մի քանի անգամ նա կանչեց երեխային ու ամեն անգամ ստանում էր միևնույն պատասխանը։
—Որքան համբերատար եք ձեր դստեր հետ։ Ամոթով պիտի խոստովանեմ, որ նյարդերս տեղի են տալիս, երբ որդուս մի քանի անգամ կանչում եմ, իսկ նա չի գալիս, -ասացի նրան։

-Ցավոք, միշտ չեմ այսպիսին եղել։ Անցյալ տարի ես կորցրեցի փոքր որդուս․․․ Ու այդ օրվանից սկսած սկսեցի գնահատել ժամանակը, որը մեզ տրվում է ի վերուստ՝ մեր երեխաների հետ անցկացնելու համար։ Մինչ օրս զղջում եմ, որ թվացյալ կարևոր գործերիս պատճառով որդուս հետ շատ ժամանակ չեմ անցկացրել, չեմ խաղացել հետը․․․ Հիմա էլ հնարավոր չէ ինչ-որ բան փոխել։ Փոխարենը սկսել եմ ավելի շատ ուշադրություն դարձնել աղջկաս։ Նույն սխալը երբեք չեմ կրկնի։ Եվ եթե ճիշտն ասեմ, մեծ հաճույք եմ ստանում, երբ նա ևս 5 րոպե է խնդրում ու սկսում ավելի արագ բարձրանալ սղարանին կամ վազվզել։
Նրա խոսքերի մեջ այնքան իմաստ կար․․․ Հենց այսօր 5 րոպե նվիրեք այն մարդուն, ում իսկապես սիրում եք։
Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը