Դեմքի անցանկալի մազեր: Շատ կանայք տառապում են այս խնդրից, դա համարվում է ամոթալի, իսկ քննարկումներն այնքան էլ հաճելի չեն: Բայց կա լուծում, և այն շատ արդյունավետ է ու մատչելի:
Այս միջոցը և դեմքի համար նախատեսված այլ բնական «մոմեր» դարեր շարունակ օգտագործվել են ողջ Մերձավոր Արևելքում: Այսպիսով, ահա այս հրաշք բաղադրատոմսը գեղեցկուհիների համար.

Բաղադրությունը․
- 2 ճաշի գդալ մեղր
- 1 ճաշի գդալ վարսակ
- 2 թեյի գդալ կիտրոնի հյութ

Պատրաստումն ու օգտագործումը.
Խառնեք բաղադրիչները և քսեք մաշկի այն հատվածին, որտեղ ցանկանում եք մազերը հեռացնել: Թողնեք 15 րոպե, ապա լվացեք խառնուրդը տաք ջրով: Ընթացակարգի ավարտին քսեք դեմքի կրեմ: Դա արեք շաբաթական 2-3 անգամ, և մեկ ամիս անց անցանկալի մազերը կվերանան:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն