Դեղատներում վաճառվող ամենամատչելի միջոցը, որը պիտի լինի բոլորի տանը… Լուծում է մի շարք խնդիրներ…

Թեյի ծառի յուղն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, որոնք քչերին են հայտնի: Իրականում այն մեծ նշանակություն ունի բժշկության մեջ:

Ահա թե որ դեպքերում է կիրառվում թեյի ծառի յուղը.

ակնե բուժելու համար

Օգտագործեք 5% կոնցենտրացիայով յուղը: Խառնեք յուղ և ջուր՝ 5:95 հարաբերակցությամբ: Շփեք դեմքը ստացված խառնուրդով՝ առավոտյան և երեկոյան:

հականեխիչ միջոց

Թեյի ծառի յուղն արդյունավետ կերպով բուժում է մանր վերքերը, բորբոքումները, մանր կտրվածքները, հերպեսային ցանը: Պարզապես 5% յուղով շփեք խնդրահարույց հատվածը:

սնկային հիվանդություններ բուժելու համար

2-3 կաթիլ յուղ քսեք սնկով ախտահարված եղունգին: Այսպիսի պրոցեդուրա պետք է կատարել օրական 1 անգամ:

առողջ մազերի համար

Թեյի ծառի յուղը հրաշալի ազդեցություն է ունենում մազարմատների վրա, նաև օգնում է ազատվել թեփից:

անգինայի ժամանակ

Մեծ կաթսա նախապատրաստեք և մեջը լցրեք 1լ տաք ջուր: Ավելացրեք 2-3 կաթիլ թեյի ծառի յուղ, գլուխը պահեք գոլորշու վրա և փակեք սրբիչով:

Խորը շնչեք 5-10 րոպե: Արդեն առաջին պրոցեդուրայից հետո բորբոքումները կնվազեն:

որպես մաքրող միջոց

Թեյի ծառի յուղն օգտագործվում է նաև որպես մաքրող միջոց: Ցանիչով շշի մեջ լցնել 120մլ քացախ, 700մլ ջուր, խառնել: Ավելացնել 10 կաթիլ թեյի ծառի յուղ և թափահարել: Այսպիսի խառնուրդը հիանալի է լոգասենյակում առաջացած բորբոսի, նաև հայելիներն ու պատուհանները մաքրելու համար, քանի որ այն շատ արագ է չորանում, իսկ հետքեր չեն

աղբյուր

 

Понравилась статья? Поделиться с друзьями: