Գնչուական աստղագուշակ, որ որոշում է մարդու ճակատագիրը

Գնչուները հայտնի են իրենց գուշակություններով։ Esotericblog.ru-ն գրում է, որ նրանք նաև սեփական աստղագուշակն ունեն, որով որոշում են մարդու ճակատագիրն ու բնավորության գծերը։ Գնչուական աստղագուշակում 12 նշան կա, որոնցից յուրաքանչյուրը ներառում է որոշակի ժամանակ։

1. Գավաթ՝ 21.01-19.02։ Այս ընթացքում ծնված մարդիկ վճռական չեն, տատանվում են և երկար ժամանակ մտածում են՝ մինչև որևէ միտք իրականության վերածելը։ Հակված են գործերը թողնել անավարտ վիճակում՝ չնայած ի ծնե օրիգինալ են և ստեղծագործ։ Այս մարդիկ նրբորեն զգում են ներդաշնակությունը հարաբերություններում, երազում են երջանկացնել շրջապատին։ Նրանց դեպքում նկատվում է նաև ավելի շատ ծախսելու սովորություն, քան նրանց թույլ են տալիս եկամուտները։

2. Կնգուղ՝ 22.02-20.03։ Արտաքին աշխարհի հետ փոխհարաբերություններում բավական կասկածամիտ են, հանգիստ, լուրջ։ Կարողանում են գտնել նվիրված և անկեղծ ընկերների, ովքեր պատրաստ են նրանց օգնություն ցուցաբերել կարիքի ժամանակ կամ աջակցել անհանգստության ու տխրության պահերին։ Պարբերաբար ֆինանսական դժվարություններ են ունենում, բայց արագորեն լուծում են դրանք։ Աշխատանքում վճռական են և նախաձեռնող։


3. Դաշույն՝ 21.03-20.04։ Բավական պրակտիկ են, նախանշված ճանապարհին ժամանակ չեն կորցնում, միշտ արագ ու ուղիղ շարժվում են դեպի իրենց նպատակը։ Ինտուիցիան լավ է զարգացած, այս մարդիկ հաջողակ են ազարտային խաղերում։ Մրցակցության սիրահար են, միշտ շարժվում են առաջ՝ դեպի սեփական նպատակները, բայց հակված են իմպուլսիվ, երբեմն՝ նաև ագրեսիվ քայլերի։ Կարողանում են լավ տնօրինել գումարը, հրաշալի ադմինիստրատորներ են։


Շարունակությունը այստեղ.

Понравилась статья? Поделиться с друзьями: