Գիտեմ, որ պետք է նեղանաք, նեղվեք, բայց չզգուշացնել չեմ կարող

Սիրելի Ժողովուրդ, գիտեմ, որ պետք է նեղանաք, նեղվեք, բայց չզգուշացնել չեմ կարող՝ ձեր կյանքի ու առողջության մասին է հորդորս. վաղը մեռելոց է,

գիտեմ, որ պետք է գերեզմանատներ գնանք՝ հանգուցյալների հիշատակը հարգելու, մինչդեռ ճիշտ կլիներ հրաժարվել այդ շատ կարևոր արարողությունից՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը:

Վստահ եմ՝ ննջեցյալների հիշատակի նկատմամբ որևէ մեկիս հարգանքը դրանից չի պակասի, փոխարենը՝ կխուսափենք համաճարակի հետագա բռնկումներից և ավելացումներից:

Մեր պարտքը կկատարենք ավելի ուշ՝ շաբաթներ անց. որևէ մեկս բացառություն չենք, բոլորս էլ կորուստներ ունեցել ենք և մեզ համար թանկ է յուրաքանչյուրի շիրիմը: Հուսամ՝ ականջալուր կլինեք հորդորիս՝ #ՄՆԱՑԵՔ_ՏԱՆԸ
Հարգանքներս յուրաքանչյուրիդ…

Arsen Sargsyan

Понравилась статья? Поделиться с друзьями: