Գիշերը մեքենա վարելիս՝ կինը նկատեց, որ ճանապարհին երեխա է նստած. մոտենալով՝ նա արագ հեռացավ

Ճանապարհին միշտ զգոն եղեք: Կան սխեմաներ և մեխանիզմներ, որոնք կարող են ձեզ տհաճություն պատճառել: Կողոպտիչները մշտապես մշակում են նոր հնարքներ, որոնց շնորհիվ կկարողանան խաբել մարդկանց:

Այս կինը գիշերն ընթանում էր ճանապարհով, երբ հանկարծ հենց ճանապարհի մեջտեղում երեխայի նկատեց:

Շատ հաճախ հնարքները հիմնված են օգնելու բնական ցանկության վրա, հատկապես, եթե խոսքը վերաբերվում է երեխաներին:

33 ամյա կինը վախեցավ: Դա նման էր սարսափի ֆիլմի: Կինը՝ ենթարկվելով խղճի թելադրանքին, ցանկացավ օգնել երեխային և մեքենան կանգնեցրեց:

Բայց հենց այդ պահին երկու հոգի վազեցին դեպի իր մեքենան՝ դռները բացելու մտադրությամբ:

Պարզվեց, որ թվացյալ երեխան ընդամենը տիկնիկ էր, որի միջոցով կողոպտիչները թալանում էին բարեսիրտ մարդկանց: Անթերի թակարդ:

Բարեբախտաբար, կինը ներսից փակել էր դռները: Հասկանալով, թե ինչ է տեղի ունենում՝ կինը սեղմեց գազին և արագ հեռացավ վտանգավոր վայրից:

Ոստիկաններին այդպես էլ չհաջողվեց գտնել հանցագործներին: Բայց նրանք գտան տիկնիկը և լուսանկարը տարածեցին համացանցում:

Ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին, որ մեքենան վարելիս արգելափակեն դռները և ոչ մի դեպքում չբացեն, եթե մեքենային անծանոթ մարդ է մոտենում:

texekatu.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: