Գեղեցկուհին մահացավ և նրան հուղարկավորեցին ծնողների լացուկոցի ներքո. Մի քանի օր անց նրանց դուռը թակեցին…

Աղջիկն իր սովորության համաձայն կոճակը բերանում զբաղված  էր ինչ-բան կարելով ,բայց նաև քթի տակ երգում էր:

Այն ժամանակ երբ փորձեց պատասխանել  մոր հարցին ,խորը շունչ քաշեց ու սկսեց խեղդվել:Հարազատները ոչ մի կերպ չէին հասկանում ինչ է կատարվում և դրանից  հայտնվեցին խուճապի մեջ:

Աղջկա սիրտը  կանգ առավ ու նա դադարեց շնչել:Տեսնելով դես  ու դեն նետված կտորներն  ու կոճակները՝ հարազատների համար ամենինչ պարզ դարձավ:

Կոճակը  կանգ էր առել շնչափողում ու փակել թթվածնի ճանապարհը…Արդյունքում աղջիկն ակնթարթորեն կապտել էր ու քանի որ հիվանդանոցն էլ բավականին հեռու էր, մինչև հասցրին  տեղ նա  արդեն մահացել էր:

Մեկ օր անց, ինչպես հարկն է, տեղի ունեցավ հուղարկավորության  արարողությունը:Աղջկան հագցրին գեղեցիկ զգեստներ, մատին թողեցին իր սիրած ոսկե մատանին:

Հոգեհացի արարողությունն ընդհատվեց. դուռը թակցին և իր հոգեհացին նեկայացավ մահացած աղջիկը՝մահու չափ վախեցնելով բոլորին:Նա շատ կեղտոտ էր ու մի կերպ էր կանգնում ոտքի վրա:
Հաջորդ օրը ,արդեն հանգստանալուց հետո նա պատմեց իր անհավանական պատմությունը:
Պարզվում է կոկորդին կանգնած կոճակը լրիվ չէր փակել թթվածնի ճանապարհը,

մի փոքր քանակություն այնուհանդերձ անցել էր ու արդյունքում ուղեղը չէր մահացել ,բայց սրտի կանգի հետևանքով նա չէր տիրապետել իր մարմնին:Նա ամենինչ լսել էր,բայց ոչինչ անել ի վիճակի չէր եղել:

Նրան փրկել էին  գիշերային գողերը, ովքեր մատանու պատճառով քանդել էին գերեզմանը,բայց ագահությունից երբ ցանկացել էին հանել նաև զգեստը , մարմինը կտրուկ  շուռ տալուց կոճակը դուրս էր թռել ու աղջիկը վերջապես շունչ էր քաշել:Գողերից երկուսը հենց այդ պահին վախից մահացել էին,մյուս երկուսին բռնել էին հետո…

Newsmedia24.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: