Գագիկ Սուրենյան․ Գարուն ա , ձյուն ա արել․․․Երբ վերջապես կդադարեն արդեն 7 օր շարունակվող առատ տեղումները

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրել է․

«Գարուն ա , ձյուն ա արել․․
Սյունիքի մարզ, Թասիկ գյուղ, 25․04․2020 ։
Լուսանկարը՝ Նարինե Բարսեղյանի»:

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին՝ ժամանակ առ ժամանակ, 28-30-ին՝ կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: 25-ի ցերեկը, 26-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով:

Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-27-ին ցերեկը կբարձրանա 7-9 աստիճանով: 

Երևան քաղաքում՝ ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին՝ ժամանակ առ ժամանակ, 28-30-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17մ/վրկ։

Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքում

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: