Բուժքրոջը թված, թե մայրը հանբուրում է նորածնին՝ մոտենալով նրան սարսափահար եղավ

EnterTrain-ը ներկայացնում է չինական հիվանդանոցում տեղի ունեցած սարսափելի պատմություն: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ նորաթուխ մայրիկ Լի Ժենգույյան հիվանդանոցում մարդակերության է դիմել: Տագնապը բարձրացրել է Լիու Տիանլունը՝ ծննդատան բուժքույրը: Պալատի կողքից անցնելով, որտեղ տեղավորել էին ծննդկանին՝ նա սարսափելի պատկեր է տեսել:

Կինը սկզբում մտածել է, որ Լի Ժենգույյան իր երեխայի ձեռքն է համբուրում: Բայց հետո սարսափել է՝ նկատելով նորածնի ձեռքի արյունը: Վազելով դեպի Լի Ժենգույյայի հիվանդի մահճակալը՝ Լիուն հասկացել է՝ երիտասարդ մայրն իսկապես փորձել է կրծել իր երեխայի ձեռքը:

Ավելին՝ ագրեսիվ տրամադրված ծննդկանը չի պատրաստվել երեխային բուժքրոջը տալ: Փոքրիկին մոր ձեռքից ազատելու համար բուժքույրը ստիպված է եղել ամբողջ կոկորդով օգնություն կանչել: Բժիշկներին հաջողվել է հատուկ դեղերով հանգստացնել մարդակեր-մորը:

Բարեբախտաբար, բուժքույրը ժամանակին է տեսել, որ մայրը փորձում է վնասել փոքրիկին: Բնականաբար, երեխան որոշ ժամանակ կանցկացնի բժիշկների հսկողության տակ, բայց ծննդկանը նրան չի հասցրել վնասել: Տեղի աղբյուրների տեղեկությամբ՝ նախքան ծննդատուն տեղափոխվելը կինը որոշ ժամանակ փողոցում է անցկացրել:

Նրան տնից դուրս է հանել սկեսուրը: Ուստի բացառված չէ, որ նրա ամուսինը ոչինչ չգիտի տեղի ունեցածի մասին: Կատարվածից հետո խնամակալության մարմինները պետք է լուծեն կնբոջ բնակարանի և դժբախտ երեխայի ճակատագրի հարցերը:

Նյութի աղբյուրը` loool.info



Понравилась статья? Поделиться с друзьями: