Բուդդայի 8 դասերը երջանիկ կյանքի համար

Այդ դասերը համապիտանի են ու հավերժական, իսկ դրանց ծանոթանալը հետաքրքիր է մտքի ու օգտակար՝ հոգու համար:

«Բուդդա» թարգմանաբար նշանակում է «արթնացած» կամ «լուսավորիչ»:

Նրա ուսմունքում չկա ոչինչ, որը հակասեր ցանկացած ուղղության, կրոնական կամ փիլիսոփայական ներքին ներդաշնակությանը:

Փոքրից սկսելը նորմալ է: Կուժն աստիճանաբար է լցվում՝ կաթիլ առ կաթիլ: Ցանկացած վարպետ ինչ-որ ժամանակ եղել է սիրողական մակարդակի: Եթե Դուք հետևողական եք ու համբերատար, ապա հաջողության կհասնեք: Ոչ ոք չի կարող մեկ գիշերվա ընթացքում հաջողության հասնել. Հաջողության հասնում են նրանք, ովքեր պատրաստ են սկսել փոքր քայլերից և քրտնաջան աշխատել, մինչև այդ կուժը լցվի:

Մտքերը նյութականանում են․ Մեր գիտակցությունն ամեն ինչ է․ Եթե մարդը խոսում է վատի մասին ու գործում է վատ արարքներ, ապա դա ցավ է պատճառում նրան։ Իսկ եթե մարդն ապրում է ազնիվ ձգտումներով, ապա դա երջանկություն է բերում։ Ճիշտ ապրելու համար ուղեղը պետք է լիցքավորել ճիշտ, այսինքն՝ դրական մտքերով։ Ճիշտ մտածողությունը կտա այն պտուղները, ինչ սպասում եք, հակառակ դեպքում կզրկվեք նույնիսկ Ձեր ունեցածից։

Ներում․ Զայրույթը ներսում պահելը շատ վտանգավոր է առաջին հերթին հենց Ձեզ համար։ Եթե Դուք Ձեր հոգու բանտից ազատեք նրանց, ովքեր Ձեզ մոտ զայրույթ են առաջացրել, ապա կազատեք ինքներդ Ձեզ։ Սովորեք ներել։

Փորձեք հասկանալ․ Մենք դադարել ենք պայքարել ճշմարտության համար, մենք սկսել ենք պայքարել միայն ինքներս մեզ համար։ Նախ փորձեք հասկանալ, ապա դիմացինից պահանջեք հասկանալ Ձեզ։ Լսեք մարդկանց, փորձեք հասկանալ նրանց տեսակետները։ Ավելի շատ կենտրոնացեք ոչ թե ճշմարիտ, այլ երջանիկ լինելու վրա։

Հաղթեք ինքներդ Ձեզ․ Ավելի լավ է հաղթեք ինքներդ Ձեզ, քան պարտվեք հազարավոր ճակատամարտերում։ Նման հաղթանակը ոչ ոք Ձեր ձեռքից վերցնել չի կարող։ Ինքներդ Ձեզ հաղթելու համար կառավարեք Ձեր մտքերը։ Միտքը գալիս է այն ժամանակ, երբ ցանկանում է։ Դուք չեք կարող թռչուններին արգելել թռչել Ձեր գլխավերևում, բայց կարող եք թույլ չտալ, որ նրանք բույն հյուսեն Ձեր գլխին։

Ապրեք ներդաշնակ․ Ներդաշնակությունը գալիս է ներսից․ Մի փնտրեք այն դրսում այն, ինչն արդեն Ձեր ներսում է։ Ներդաշնակությունը նոր աշխատանք, մեքենա կամ ամուսնություն չէ․ ներդաշնակությունը հոգու խաղաղությունն է, և այն սկսվում է ձեզնից։

Երախտապարտ եղեք․ Եկեք երախտապարտ լինենք մեր ունեցածի համար։ Միշտ էլ կլինի մեկը, ում կարող եք շնորհակալություն հայտնել։ Մի եղեք այնքան հոռետես։ Մեկ րոպե, վիճաբանության մի պահին, Դուք ի վիճակի չեք գտնել առնվազն տասը բան, որոնք արժանի են շնորհակալ լինելու: Ոչ բոլորն են կարողացել արթնանալ այս առավոտ, երեկ ոմանք վերջին անգամ են քնել: Միշտ կա մի բան, որի համար պետք է շնորհակալ լինենք:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: