
Ուրեմն աժժ, ջան բացատրեմ, իմանաս:
1641 տեղամասերում դու տարել ես 44217 քվե: Միջին հաշվով 26,94 քվե: Մնացած 369 տեղամասերում ընդհանուր առմամբ պիտի կարողանաս տանել 18825 քվե որ ընդհանուր առմամբ ստանաս 63042 քվե այսինք 5 տոկոս որ մի քանի մանդատ ստանաս: Իսսկ էդ մնացած 18825 քվեն տանելու համար մնացած 369 տեղամասում կարիք ունես տանելու միջին հաշվով 51 քվե՝ յուրաքանչյուրում

Հիմա ասա ինձ աժժ ջան, ինչ հրաշք պիտի լինի, որ դու որ տեղամասերի 80 տոկոսում տարել ես միջին հաշվով 27 քվե, մնացած 20 տոկոսում տանես միջին հաշվով 51 քվե յուրաքանչյուր տեղամասից:
Նման հրաշք չի լինելու: Որովհետեւ բոլոր հրաշքները էս տարի հայ ժողովուրդն է տարել իր համար, քեզ թողել է միայն ՀՔԾ, ԱԱԾ, Քննչական կոմիտեի, ՁՊՎ, ՔԿՀ հրաշքները:

Ցավակցում եմ: Եթե կողմ քվեարկեիք ընտրական օրենսգրքին, մենք կունենայինք որակյալ խորհրդարան, ու հավանաբար մի քանի մանդատ կստանայիք: