Թենեսիում երկու տարեց երկվորյակներ անհետացել են իրենց սեփական տանը և երեք տարի շարունակ նրանց ոչ ոք չի տեսել: Ի վերջո, իշխանությունները բացահայտեցին մի գաղտնիք, որը շփոթեցրեց բոլոր հարևաններին: 63 -ամյա Էնթոնին և Էնդրյու Ջոնսոններն այդ տանն ապրել են ավելի քան չորս տասնամյակ, սակայն հարևանները նրանց վաղուց չեն հանդիպել: Ի վերջո, հարազատները ոստիկանությանը խնդրեցին կապվել նրանց հետ, իսկ վերջում պարզեցին, որ եղբայրները մահացել են:
Մարտի 29 -ին ոստիկանները ժամանեցին Ջոնսոնների տուն՝ Թենեսի նահանգի Չաթանուգա քաղաքում, հարազատների հետ միասին՝ ստուգելու, թե ինչպես են նրանք: Մտնելով տուն՝ սպաները հայտնաբերել են հյուրասենյակում բազկաթոռներին նստած երկու եղբայրների քայքայված մնացորդները: Նրանք զննել են տունը և չեն հայտնաբերել թունավորման նշաններ, իսկ դիահերձման արդյունքում պարզվել է, որ վնասված օրգաններ չկան:

Չնայած մահվան պատճառը պարզ չէր, իշխանությունները հաստատում են, որ նրանք մահացել են 2011 թ.։ Եղբայրների պատմությունը հատկապես խորհրդավոր է, քանի որ նրանք նկարագրվում էին որպես «ճգնավոր կյանք վարող», նրանք բավականին անսովոր մարդիկ էին։ Ըստ հարևանների, նրանք բակ դուրս գալիս դիմակներ էին հագնում, իսկ տան վարագույրները միշտ փակ էր: Լրատվամիջոցների հետ զրույցում հարևան Լինդա Մաֆեթը ասաց. «Ես նույնիսկ չգիտեի նրանց անունները»:
Հետո նա պատմեց այն պատմությունը, թե ինչպես է նա մի անգամ օգնել շքամուտքում ընկած եղբայրներից մեկին, և այդ ժամանակ իմացել է, որ նա խուլ է: Մաֆեթը հավելեց. «Ես իսկապես անհարմար զգացի, որ դա տեղի ունեցավ և համարձակություն չունեցա թակել նրանց դուռն այն ժամանակ, երբ նրանք անհետացան»:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն