Բոլորը կարծում էին, որ ես լցրել եմ շուրթերս.. բայց իրականում ես օգտագործել էի այս բնական միջոցը՝ շուրթերն ավելի մեծ ու գեղեցիկ դարձնելու համար

Շուրթերի փարթամության համար կարելի է նե րարկումներ անել, տարբեր մեծացնող շրթներկներ օգտագործել: Բայց այսօր կներկայացնենք բնական բաղադրիչներով միջոց, որի համար քիչ ժամանակ կպահանջվի: Պրոցեդուրան կխնամի և գույն կհաղորդի:Կպատմենք, թե ինչպես տանը հեղուկ շրթներկ պատրաստել, որը կարելի է օգտագործել և՛ որպես կայուն շրթներկ, և՛ որպես փայլ:
Շուրթերի խնամք.

Սկրաբի բաղադրիչները

1 թ/գ շաքարավազ

1 թ/գ նարնջի հյութ

1/2 թ/գ մեղր

Հեղուկ շրթներկի բաղադրիչները՝

50 գ բազուկ

1/4 թ/գ գլիցերին

1 պարկուճ վիտամին Е

Պատրաստումը և կիրառումը՝

1. Խառնիր սկրաբի բոլոր բաղադրիչները: Նարինջը կիտրոնով փոխարինել պետք չէ, քանի որ այն չափազանց ագրեսիվ է շուրթերի զգայուն մաշկի համար:
2. Միջոցը քսիր շուրթերիդ և մատներով մերսիր շրջանաձև շարժումներով մոտ 1 րոպե: Մնացորդներն անձեռոցիկով մաքրիր: Շաքարավազը վերացնում է թեփոտությունը, լավացնում է արյան հոսքը, նարնջի հյութը փարթամեցնում է շուրթերը և դանդաղեցնում է ծերացումը, իսկ մեղրը սնուցում է:
3. Հիմա սկսիր հեղուկ շրթներկի պատրաստումը: Բազուկը քերիր և վրան ավելացրու մնացած բաղադրիչները: Լավ խառնիր և քամիր: Քեզ միայն հեղուկը պետք կլինի:

4. Բամբակով կամ վրձինով քսիր շուրթերիդ: Կարող ես թողնել որպես փայլ, կարող ես նաև անձեռոցիկով թեթևակի սրբել, որ միայն կայուն գույնը մնա:
Կարող ես ամբողջ ընթացքը տեսնել ստորև բերված տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями: