Բնությունն Ու Կյանքը Շատ Ավելի Արտոսովոր Են, Քան Մենք Կարծում Ենք. Այս Երեխաները Դրա Փաստն Են

Երբ մենք լսում ենք «երկվորյակներ» բառը, ինչ պատկեր է առաջանում մեր գլխում: Ճիշտ է՝ երկու բոլորովին նույն մարդիկ, կամ գոնե իրար շատ նման: Իսկ հիմա նայեք այս երկվորյակներին։ Ինչ նմանություն կա նրանց միջև:Այս աղջիկը ծնվել է ալբինոս, այն դեպքում, երբ նրա եղբայրը սևամորթ է:

Իրենք Շերիկ և Տերիկ Էլիոտներն են: Նրանք ունեն լավ հարաբերություններ, նրանք սիրում են միմյանց և դրա վրա ոչ մի կերպ չի ազդել աղջկա տեսքը:Ամենահետաքրքիրն այն է, որ ընտանիքում կա նույն առանձնահատկությամբ ավագ քույր։ Նա ալբինոս է և նրա շնորհիվ փոքրիկ Շերիկը կարողացավ ընդունել իրեն այնպիսին, ինչպիսին կա:Քույրն ասում է, որ երջանիկ է եղել, երբ տեսել է նորածին աղջկան։ Նա շատ ուրախ էր, որ երեխան նման է իրեն:

Հաճախ Շերիկի արտաքինը դառնում է այլ երեխաների ծաղրի առարկա, բայց նա փորձում է ուշադրություն չդարձնել դրան։ Աղջիկը գիտի, որ ոչնչով չի տարբերվում այլ մարդկանցից:Հաճախ է պատահում , որ մարդիկ չեն հավատում, որ Շերիկն ու Տերիկը երկվորյակներ են։

Նրանք հաճախ հարցնում են, թե ինչու աղջիկը շատ ավելի բաց գույնի է, քան եղբայրը:Թեև ավագ քույրը ուրախ էր, որ ընտանիքում ևս մեկ ալբինոս հայտնվեց, նա գիտեր, որ հեշտ չի լինի ապրել այդ ամենի հետ: Աղջիկը պատմել է, որ դպրոցում իրեն նվաստացրել են ու ուտելիք նետել վրան։ Նա հույս ունի, որ Շերիկի համար ավելի հեշտ կլինի ապրել դրա հետ։

աղբյուր

 

Понравилась статья? Поделиться с друзьями: