Բժշիկներն առաջնորդվում են ոչ թե Հիպոկրատի երդմամբ, այլ «ղասաբի» հոգեբանությամբ… առողջ, կենսախինդ 3-ամյա Ադրիանան մահացավ…

Օրեր առաջ մահացել է 3 ամյա Ադրիանա Թառոյանը:  Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչներ Գագիկ Թառոյանն ու Ջուլիետա Համբարձումյանը սպասում են, թե երբ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հստակ պատասխանելու, թե ինչի Արարատի բժշկական կենտրոնի բժիշկների մեղքով իրենց առողջ, կենսախինդ թոռնիկը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մահացած երեխայի տատիկն ու պապիկն ասում էին.

«Շատ էինք լսել, որ «Արարատ» բժշկական կենտրոնում որոշ բժշիկներ առաջնորդվում են ոչ թե Հիպոկրատի երդմամբ, այլ «ղասաբի» հոգեբանությամբ: Մեր զայրույթն այնքան շատ է, որ նրանց ինչ էլ ասենք, մեր սիրտը չի հանգստանա: Առողջ, կենսուրախ, ժիր երեխային դեկտեմբերի 7-ին ջերմություն ունենալու պատճառով տեղափոխել ենք այդ քամբախ հիվանդանոց, 4 օր հետո արդեն համայրյա մահվան ճիրաններում հայտնված երեխային տալիս են մոր գիրկն ու ասում՝ տեղափոխեք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ինչո՞ւ առողջապահության նախարարին չի հետաքրքրում, որ անգամ երեխային այդ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխելիս շտապօգնությունը վառելիք չի ունեցել: Ինչո՞ւ առողջապահության նախարարին չի մտահոգում, որ Արարատի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արայիկ Սարդարյանը հեռուստատեսությամբ ստորաբար ստահոդ ու կեղծ լուրեր է տարածում:

Ո՞վ է պատասխան տալու: Ինչ է, պետք է մի քանի երեխաներ մահանան, որ նոր առողջապահության նախարարը աչքերից հանի ակնոցներն ու միջոցներ ձեռնարկի՞: Արարատի հիվանդանոցի որոշ բժիշկներ՝ գլխավոր բժշկի գլխավորությամբ, սպանեցին մեր երեխային:

Ճիշտ է, մենք այլևս հետ չենք բերի փոքրիկին, բայց ուզում ենք՝ Արարատի հիվանդանոցի այն բժիշկները, ովքեր մասնակցություն են ունեցել երեխայի մահվան գործում, գլխավորի հետ դուրս շպրտվեն առողջապահության համակարգից: Ինչո՞ւ չենք բողոքում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմից:

Այնտեղի բժիշկներն իսկապես հավատարիմ են Հիպոկրատին տված երդմանը, նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի փրկեին մեր հրաշքի կյանքը, բայց, ցավոք, Արարատի հիվանդանոցում արդեն իրենց սև գործն արել էին: Անգամ երեխայի մահից հետո մենք մեր խորին երախտագիտությունն ու շնորհակալութունն ենք հայտնում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անձնակազմին՝ գլխավորից մինչև բժիշկ ու սանիտար»։

Մանրամասները՝ տեսանյութում.

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: