Բժիշկ զույգի մեղրամիսը կшրանտինում

Առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Երեկոյան ստուգայցերը Երևանի կարանտինի գրասենյակի պարտադիր գործընթացներից են:

Այսօր ստուգայցի ժամանակ COVID-19 դրական ասիմպտոմ մեկուսարանում հանդիպեցի նման պատկերի.
Նկարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժաշխատողներն են՝ վրացահայ բժիշկ Գեորգի Կանտարիան ու նրա՝ մասնագիտությամբ բուժքույր կին Տաթև Կանտարիան:

Այս մեկուսարանի կառավարիչ Արտակ Մանուկյանի խոսքով՝ նրանք վերջերս են ամուսնացել, գտնվում են մեղրամսի մեջ ու այսպես են անցկացնում համատեղ կյանքի քաղցր ժամերը՝ օգնելով COVID-19 դրական ասիմպտոմ մեր հայրենակիցներին:
Հպարտ եմ մեր կամավորներով»:

Понравилась статья? Поделиться с друзьями: