Բժիշկ Արմեն Աստվածատրյանը խոսում է նոր կորոնավիրուսի մասին և խորհուրդներ տալիս՝ ինչպես չվարակվել

Բժիշկ Արմեն Աստվածատրյանը ներկայացրել է նոր կորոնավիրուսով և սովորական վիրուսներով հիվանդացության համեմատական վերլուծությունն ու տվել խորհուրդներ՝ ինչպես չվարակվել:

Մենք ականատես ենք ամենավտանգավոր բանի, շատ ավելի վտանգավոր, քան կորոնավիրուսը, որը կոչվում է խուճապ»,- նշել է բժիշկը՝ խոսելով Երևանի խանութներում և դեղատներում տիրող խուճապի մասին:

Արմեն Աստվածատրյանի գնահատմամբ, խուճապի մեղավորը մեդիայի համակարգն է, որ ստեղծված է ողջ աշխարհում:

Մեղավոր են այն լրագրողները, ովքեր լուսաբանում են, իր մեկնաբանմամբ, «մութաբանում» այդ թեման:Բժիշկը թվերով ներկայացրել է կորոնավիրուսով վարակման համաշխարհային վիճակագրությունը՝ բացատրելու համար, որ վիրուսի հետ կապված վախերը և խուճապը, մեղմ ասած, զավեշտալի են:

«Lancet» անգլալեզու ամսագրի տվյալներով, այսօրվա օրով, հիշեցնում եմ, որ դեկտեմբերին ի հայտ եկան առաջին դեպքերը, կորոնավիրուսով վարակված ընդհանուր մարդկանց թիվը կազմել է 86 987 մարդ: Այդ քանակությունից 2979 մարդ մահացել է, իսկ լրիվ ապաքինվել է 42 596 մարդ: Այսինքն, 52%-ից ավելին ապաքինվել են»,- բացատրել է բժիշկը: Նա նշել է, որ հիվանդանոցային մահացությունը կազմել է 2%:

«Եվ այս հիվանդության համար համաշխարհային հիստերիա է սկսվել, խուճապ, որը ես համարում եմ, պարզապես, աբսուրդ: Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը մի քանի անգամ հայտարարել է, որ պանդեմիա (համավարակ) չկա, խուճապի մատնվելու պատճառ չկա»,- ընդգծել է նա:

Բժիշկը հիշեցրել է, որ ԱՀԿ-ի տվյալների համաձայն, անցած տարի գրիպի պատճառով աշխարհում մահացել է 650 հազ. մարդ, իսկ կորի (կարմրուկի)` 150 հազ. մարդ: Նա նշել է, որ կան վտանգի գոտիներ, որ կապ ունեն տարիքի հետ:

«Հիվանդանում են հիմնականում 30-ից հետո, իսկ վտանգավոր զոնան՝ 60 տարեկանից հետո է, և այն մարդիկ, ովքեր ունեն խրոնիկ հիվանդություններ, հիպերտոնիկ հիվանդություններ, ծխում են»,- նշել է նա:

«Եթե օգտվում եք քաղաքացիական տրանսպորտից, առանց բժշկական դիմակի վտանգավոր է, մանավանդ սա վերաբերում է խրոնիկ հիվանդություն ունեցողներին, ծխողները թող օգտագործեն, կամ ովքեր որևէ մրսածություն ունեն: Հասկանալի է, որ բժշկական դիմակը չի տալիս 100% պաշտպանություն: Եթե ստացվել է, որ դիմակ չունեք, մի գնեք այն 5 հազ դրամով, աշխատեք քթով շնչել: Ընդհանրապես քթով շնչելու պարագայում, հիվանդանալու ռիսկերը շատ չնչին են»,- նշել է բժիշկը:

Նա խորհուրդ է տվել հետևել հիգիենայի կանոններին, հաճախակի սապոնաջրով լվացվել:

«Վախենալ պետք չէ, հիշեք, որ մայիս ամսին դուք հիշելու եք COVID-ի մասին, ինչպես հիմա հիշում եք Էբոլան»,- եզրափակել է բժիշկը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: