
Մելիսա Գորմիլին և նրա ամուսինը երջանիկ էին, երբ իմացան, որ շուտով ծնողներ են դառնալու, սակայն մի քանի ամիս անց նրանք ցավալի նորություն իմացան․ Մելիսայի մոտ քաղցկեղ հայտնաբերվեց։
—Մենք այնքան երջանիկ էինք, սակայն հիվանդության մասին լուրը փոխեց մեր կյանքը, — պատմում է Դեյվը։

—Մտքերս ինձ հանգիստ չէին տալիս։ Մի՞թե դա նշանակում էր, որ ես կորցրել եմ սիրելիիս և երեխայիս, կամ արդյո՞ք ես երեխայիս հետ միայնակ պիտի մնայի․․․

Բժիշկները խորհուրդ տվեցին ընդհատել հղիությունը՝ քացկեղի բուժման վրա կենտրոնանալու համար։ Բայց ապագա մայրիկը կտրուկ հրաժարվեց։
—Ես ինքս ինձ համար որոշել էի, որ նույնիսկ քաղցկեղը աբորտ անելու առիթ չէ։ Ես սա հայտնեցի բժիշկներին, — ասում է Մելիսան։
Բուժման պլանը նախատեսում էր քիմիաթերապիայի 4 կուրս, սկզբում պիտի իրականացնեին 3 կուրսը, և եթե քաղցկեղի վրա ազդեր բուժումը, կատարեին 4-րդ կուրսը, եթե ոչ՝ ապա կեսարայն հատում անեին և միաժամանակ հեռացնեին ուռուցքը։

—Մենք մեծ ապրումներ ունեինք, բայց ուրախ ենք, որ ամեն ինչ այսպես ստացվեց,-ասում է Դեյվը։

Բարեբախտաբար, և կեսարյան հատումը, և ուռուցքը հեռացնելու վիրահատությունը հաջող անցան։ Մելիսան արագ վերականգնվեց ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ հետո էլ միացավ դստեր՝ Օլիվիայի և ամուսնու հետ։

Այդպես Մելիսայի հստակ որոշումը օգնեց հրաշալի ընտանիք ստեղծել։

Մենք էլ նրան հաջողություն ենք մաղթում։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը