Այս պատմությունը տեղի է ունեցել Ուկրաինայում, 5 տարի առաջ: Ամանորի գիշերն էր, ընտանիքը նշում էր այն ընկերների հետ միասին՝ իրենց նոր տանը, որի մասին վաղուց էին երազել:
Վազեցին նրան փնտրելու, և երբ հայրն իջավ լողավազանի մոտ, տեսավ, որ երեխայի անշնչացած մարմինն ընկած է լողավազանի հատակին: Ռուսլանը սկսեց երեխային արհեստական շնչառություն կատարել, իսկ ընկերները շտապօգնություն կանչեցին…

10 րոպեից եկան բժիշկները: Նրանք մի կողմ տարան Ռուսլանին, իսկ Ալեսյայի մոտ սրտի կանգ գրանցեցին: Հայրն իջել էր ծնկի և խնդրում էր բժիշկներին մի բան անել, փրկել երեխային: Սակայն վերջիններս միայն կարողացան ոստիկանություն կանչել: Այդ ժամանակ Ռուսլանը նորից սկսեց արհեստական շնչառություն կատարել՝ ընթացքում երեխայի կրծքավանդակին սեղմելով:
Բժիշկները խնդրում էին չտանջել երեխայի մարմինը, քանի որ միևնույնն է, աղջիկն արդեն անշնչացած է: 3 րոպե անց Ռուսլանը զգաց, որ փոքրիկի սիրտը զարկում է: Նրան տեղափոխեցին Մոսկվայի լավագույն կլինիկան, որտեղ էլ աղջիկն ապացուցեց, որ ինքը շատ ուժեղ է:

Ժամանակի ընթացքում երեխան լիովին ապաքինվեց: Ողջ երկիրն էր հիանում Ռուսլանով, ով այժմ վայելում է իր սիրելի դստեր ներկայությունն իր կյանքում