Բերձորի ուղղությամբ դիրքային բարելավումներ ունենք. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, մանրամասներ հայտնեց ռազմաճակատից:

«Այսօր ողջ օրն Ադրբեջանի ԶՈՒ-ը, նաև նրան աջակցող, զինակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել են հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավային ուղղությունը։ Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթացել: Հակառակորդին չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ՝ չնայած նրա որոշակի ջանքերին: Այս ուղղությամբ մեր ԶՈՒ-ի ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել: Հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, մասնավորապես, Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ…: Մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ, նախորդիվ նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի աշխատանքները շարունակվում են։ Դրանք կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ, սակայն․ համառ բնույթ։ Այս ուղղությամբ որևէ առանձին, առարկայական զարգացում այս պահին նշել չեմ կարող»,- ասաց Հովհաննիսյանը:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: