Շուրջ տաս տարի նա աշխատում էր ծննդատանը, տարիներ շարունակ նորածիններին հանձնելով մայրիկների գիրկը ճանապարհում էր տուն՝ ամեն անգամ երազելով, որ մի գեղեցիկ օր ինքն էլ իր փոքրիկին գրկած կգնա տուն: Բայց… Նրա մոտ ախտորոշել էին անպտղություն:

Սկզբում ամուսինը սկզբնական շրջանում կարծես թե համակերպվել էր, պնդում էր, որ սիրում է կնոջը, բայց մի օր հավաքեց իրերը և հեռացավ: Նա Տանյային ասաց, որ վաղուց սիրում է այլ կնոջ, որը իրեն շուտով որդի է պարգևելու: Տանյայի համար դա մեծ հարված էր: Ծննդատանը լքված փոքրիկ կար, նա հաշմանդամ էր: Երբ Տանյան բացեց բարուրը, հեկ եկաց, փոքրիկ մի ոտքը բացակայում էր:
Տանյան կապվել էր նրա հետ; Ու մի օր էլ երեխային տեղափոխեցին մանկատուն, ավելի ուշ Տանյան իմացավ, որ նրան որդեգրել են: Օրերն անցնում էին միապաղաղ: Մի օր սրճարանում Տանյան ծանոթացավ Մաքսիմի հետ: Նա նկարիչ էր: Նրանց ընկերությունը վերածվեց մտերմության ու Մաքսիմը նրան առաջարկություն արեց: Ամիսներ անց, մանկատնից տեղեկացրին, որ փոքրիկ տղային վերադարձրել են մանկատուն:

Տանյան շտապեց նրան տեսնելու: Ավելի հուզիչ հանդիպում դժվար է պատկերացնել: Տանյան որոշեց խոսել Մաքսիմի հետ և որդեգրել տղային: Մաքսիմը սկզբում լռեց, հետո տվեց իր համաձայնությունը: Տանյան հավատացրեց, որ երեխան միայն պրոթեզի կարիք ունի, իսկ ընդհանուր առմամբ շատ առողջ է: Միասին գնացին մանկատուն և խնդրեցին պատրաստել փաստաթղթերը:
Երկու օր անց Տանյան իմացավ, որ հղի է: Նրա երջանկությանը չափ չկար: Սիրող ամուսին, երկու սսիրելի զավակներ, էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար: Այն փաստի համար, որ նա կարողացավ սիրահարվել ուրիշի հաշ մանդամ երեխային, Աստված նրան տվեց իր սեփական երեխան:

Եվ Մաքսիմը լավ ընկեր է, որ բարոյապես աջակցում էր նրան, և ինչպես գիտեք, երբեմն բարոյական աջակցությունն ավելի կարևոր է, քան ֆինանսական աջակցությունը: