Տաղանդավոր երգիչ Արտյոմ Հայրապետյանը պատմել է, որ այժմ երջանիկ է, որ իր սիրած գործով է զբաղվում, ու դա նրան մեծ հաճույք է պատճառում։
Թուրքմենահայ երգիչ Արտյոմ Հայրապետյանը մասնակցել է ռուսական «Ну-ка, все вместе!» հայտնի երաժշտական նախագծին ու հիացրել ժյուրիի անդամներին։

Ելույթից առաջ նա պատմել է, որ երեսունյոթ տարեկան է, մասնագիտությամբ` տնտեսագետ–հաշվապահ: Նա երաժշտական կրթություն չունի. սկսել է երգել 25 տարեկանից, այն էլ` ընկերների հորդորով։
«Բավական է երգել միայն մեզ համար, ժամանակն է երգել մեծ լսարանների համար»,– ասել է Արտյոմի ընկերը և նրան տարել թանկարժեք ռեստորան, որտեղ ելույթ են ունենում բազում երաժիշտներ։ Լսելով նրա ձայնը՝ տղաները սիրով համաձայնել են նրա հետ աշխատել։

Արտյոմը «Ну-ка, все вместе!» նախագծի շրջանակում կատարել է ճանաչված երգիչ Ben E King–ի «Stand By Me» երգը ու հնարավոր հարյուր միավորից ստացել 93–ը։ Ռուսական էստրադայի հայտնի երգիչ Սերգեյ Լազերևը տպավորվել է երգչի ելույթով։ Տեսանյութը դիտեք ստորև՝