Արմեն Սարգսյանի որդին մեկնաբանել է Նարեկ Սամսոնյանի մեղադրանքը այն մասին, թե իբր ինքը համասեռամոլ է

Նարեկ Սամոսնյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ պնդելով, թե իբր նախագահ Արմեն Սարգսյանի կրտսեր որդին՝ Հայկը, «վերջերս ամուսնացել է իր սիրելի ամուսնու` Ֆարիսի հետ: Ասում են, որ գեյ զույգի ամուսնությանը մասնակցել են բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, անգամ Մեծ Բրիտանիայի Արքայազնը»:

ArmDaily.am-ը մեկնաբանության համար դիմեց Հայկ Սարգսյանին, ով մեզ ասաց. «Անկեղծ ասած, զարմացած եմ այդ հրապարակման անհեթեթության և դրա հեղինակների նեղմտության և փոքրոգության աստիճանից:

Տեխնոլոգիաներն, իհարկե, հնարավորություն են տալիս ցանկացած լուսանկար մակագրել ըստ ցանկության, ինչպես և վարվել են Ձեր

նշած հրապարակման հեղինակները և նրանց անազնիվ դիրիժորները՝ ունենալով ամենաստոր նպատակները:

Միանգամից հիասթափեցնեմ. իմ ընտրյալը հայուհի է, ավանդական հայկական ընտանիքից»:

Понравилась статья? Поделиться с друзьями: