Արմանը շատ լուսավոր տղա էր, նրան առանց ժպիտի չենք հիշում, նա եկավ բոլորիս սիրել սովորեցրեց ու գնաց. ընտանիքի մտերիմը՝ նահատակված զինվորի մասին

Tert.am-ը գրում է․

Հակառակորդի դեմ ծավալված մարտերի ժամանակ նահատակված Արման Կարենի Մկրտչյանը (ծնված2001 թվական) դերասան Կարեն Մկրտչյանի տղան է, Արմանը  Կարենի երեք որդիներից միջնեկ էր:

Ընտանիքի մտերիմ Էգգար Բաբայանը Tert.am-ին պատմում է, որ Արմանը շատ լուսավոր ու պայծառ երեխա էր, չկար մեկը, որ Արմանին չսիրեր, խաղաղության աղավնի էր և ընտանիքում, և ընկերների շրջապատում.

«Ես վստահ եմ, որ ծանր մարտերի ժամանակ նա բոլորին գոտեպնդել է, նա կարող էր փախչել, սակայն չի փախչել, մինչև վերջին պահը կռվել է: Արմանի ավագ եղբայրը՝ Ակիմ Մկրտչյանը տարիուկես առաջ է զորացրվել, հայրը՝ Կարենը, 90 -ական թվականներին է կռվել, մենք բոլորս իրեն ասում էինք,  դու քո ամբողջ ընտանիքի անունից հայրենիքի նկատմամբ քո պարտքը կատարել ես, սակայն  նա տղաների բանակում ծառայելուն չի միջամտել: Արմանը իր կամքով է գնացել բանակ,  հենց սկզբից էլ տարել են Արցախ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/10/06/arm/3414968

Понравилась статья? Поделиться с друзьями: