Արկադի Դումիկյանը հանդես է եկել նոր, ապշեցուցիչ կատարմամբ՝ անակնկալ անելով երկրպագուներին

Արկադի Դումիկյանի երկրպագուներն այսօր հաճելիորեն զարմացան և անակնկալի եկան՝ վայելելով իրենց սիրելի երգչի նոր կատարմամբ հրապարակված յութուբյան տեսահոլովակը: Արկադի Դումիկյանն այս անգամ հանդես է եկել հայտնի երգչուհի Մելիսայի հետ:

Նրանք միասին դուետով են հանդես եկել: Կատարել են Մելիսայի «Will Carry On» հայտնի երգը, որը երգչուհին երգել ու թողարկել է 2018 թվականին: Փոպ ժանրի այս հայտնի երգը երգչուհին կատարել է ինչպես մենակ, այնպես էլ տարբեր ազգերի հայտնի կատարողների հետ:

Հայ երգչի հետ Մելիսան առաջին անգամ է հանդես գալիս այս հրաշալի ու սիրված երգի կատարմամբ: Երգի բնօրինակի խոսքերն ու երաժշտությունը պատկանում է Բոգդան Թոմասոյին:

Դուետում երգիչները, այսպես ասած, միքս են արել՝ հանդես գալով երկլեզվյա կատարմամբ: Դումիկյանը կատարում է երգի հայերեն հատվածը: Հայերեն հատվածի խոսքերի հեղինակը Գրիգորի Եսայանն է:

Երաժշտական համադրությունն ու էքսպերիմենտալ ներկայացումը բավականին հաջողված ու ստացված է, ուստի և պատահական չէ երկրպագուների ջերմ արձագանքը:

աղբյուր

 

Понравилась статья? Поделиться с друзьями: