Արծրուն Հովհաննիսյանը նոր հայտարարություն է տարածել

1991-1994 թվականների Արցախյան պատերազմում, որ տևեց մոտավորապես 1000 օր,

հայկական կողմը ունեցել է ծանր, ծանրագույն, անգամ անհուսալի թվացող ժամանակահատվածներ:

Ավելին, մենք ունեցել ենք նաև խուճապային պահեր, սակայն բոլոր դեպքերում, կարողացել ենք հաղթահարել և հասնել 1994-ի մայիսյան զինադադարին,

որը հայկական դիվանագիտությանը տվել է ամուր դիրք բանակցային գործընթացում:

1992 թ աշնանը քիչ մնաց Լաչինը նորից կորցնեինք և ոչ միայն Լաչինը, սակայն դիմակայեցինք ու հաղթեցինք։

Понравилась статья? Поделиться с друзьями: