Արթուր ջան, եղբայր, սենց հախուռն, հապճեպ, էմոցիոնալ, անտեղի, սիրուն չէր և սպային ոչ հարիր.Նավակ ճոճող

Նավակ ճոճողը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել.

«Բարև Ձեզ, եկել եմ ասեմ:

Նոր կարդում եմ գեներալ-մայոր Վանեցյան Արթուրի հրաժեշտի խոսքը, և անկեղծ ասած զարմանում եմ, առավելևս, երբ հրաժեշտի մեջ պարտադիր շեշտադրվում է՝ «սպայի պատիվ»-ը սա է պարտադրում:
Քանզի, երբ հասնում ես հրաժեշտի խոսքի վերջին բացարձակ քաղաքական պարբերությանը, հասկանում ես, որ դա սպայի պատվի հետ աղերս չունի:

Որովհետև ինձ համար, որպես Հայկական Բանակի սպա հստակ է, որ սպան հեռանալուց պիտի հեռանա գլուխը բարձր և լուռ, բայց դա միայն այն դեպքում, երբ պատշաճ իրագործել ա իր առաքելությունը:
Իսկ այն դեպքում երբ հակառակն ա՝ գլուխը կախ բայց էլի լուռ, սա ա «պատիվ ունեմի» հիմնական իմաստը:

Կարճ ասած, Արթուր ջան, եղբայր, սենց հախուռն, հապճեպ, էմոցիոնալ, անտեղի, սիրուն չէր և սպային ոչ հարիր:

Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքով՝

«Օմարի արծիվ

Նավակ ճոճողը»

Понравилась статья? Поделиться с друзьями: