News415Media-ն գրում է․ Մի երիտասարդ բուժքույր մտավ հիվանդասենյակ և իրեն բռնեց այն մտքի վրա, որ այդ տղամարդը շատ նման է իր ամուսնուն: Աննայի ամուսինը կյանքից հեռացել էր մի քանի տարի առաջ, բայց նա չէր կարողանում մոռանալ նրան: Ամբողջ ժամանակ հիշում էր իր սիրելի տղամարդուն: Հիվանդասենյակում պառկած տղամարդը դեռ գիտակցության չէր եկել:

Աննան ուղղեց սավանը և շշնջալով ասաց. Դուք կկարողանաք, դուք կապաքինվեք: Այդ պահին հիվանդասենյակ մտավ նրա կինը, երիտասարդ, խնամված մի կին: Մոտեցավ մահճակալին և անտարբեր հարցրեց. Ինչպես է, ի՞նչ եք կարծում, կապաքինվի թե՞… : Աննան միայն ասաց. դեռ գիտակցության չի եկել, ու դուրս եկավ պալատից: Այդ ժամանակ զանգեց կնոջ հեռախոսը և կինը նյրադյանացած մոտեցավ պատուհանին ու միացրեց հեռախոսը՝՝ չնկատելով, որ ամուսինը բացել է աչքերը.
Դու ապաշնորհ ես, չկարողացար գործը ավարտին հասցնել, նա դեռ շնչում է: Ամուսինը կրկին փակեց աչքերը: Փաստորեն վթարը նախապես պլանավորած էր: Ամեն ինչ պարզ է: Հետո կինը շրջվեց դեպի ամուսինը և կարծելով, որ նա չի լսում իրեն, ասաց. Ինչու՞ այդ հիմարը չկարողացավ գործն ավարտին հասցնել, դեռ երկա՞ր պիտի սպասեմ, որ դու ընդմիշտ հեռանաս:՞ Այդ պահին նա բացեց աչքերն ու հազիվ լսելի ձայնով ասաց.

Ոչ, ստիպված չես լինի երկար սպասել, հեռացիր, գնա ու մոռացիր ինձ և իմացիր դու ոչինչ չես ստանա ինձանից: Հիվանդանոցում նրան սկսեց խնամել բուժքույր Աննան: Եվ հիվանդանոցից դուրս գրվելիս նա արդեն կատարել էր իր ընտրությունը: Նա Աննային առաջարկեց իր սիրտն ու ձեռքը: Իսկ նախկին կինը ատիպված եղավ տեղափոխվել ընկերուհու բնակարան՝ չստանալով ոչինչ:
Նյութը հրապարակման պատրաստեց News415Media-ն