Արդյո՞ք խոշոր հավկիթը վնասակար է․ ինչու երբեք չեմ գնում #0 ամենամեծ հավկիթները

Հավկիթն այն մթերքն է, որ գրեթե միշտ կա բոլորի սառնարանում։ Այն հարմար է և նախաճաշին պատրաստելու, և աղցաններին, խմորին ավելացնելու համար։

Ընդ որում հավկիթի որակը որոշել ոչ բոլորն են կարողանում։ Գնելիս շատերն ուշադրություն են դարձնում հավկիթի չափին։ Միջին չափի հավկիթները այդպես էլ մնում են խանութում, մինչդեռ #0 և #1 նշումովները վերջանում են առաջին հերթին

Իրականում հավկիթ գնելը հենց այն դեպքն է, երբ որակը կախված չէ մթերքի խոշոր լինելուց։

Կատեգորիայի նշումը ինֆորմացիա է տալիս միայն հավկիթի չափի, բայց ոչ որակի մասին։ Որքան ցածր է կատեգորիան, այդքան մեծ է քաշը և բարձր է արժեքը։

Միայն թե կա մի նրբություն, որի մասին շատերը չգիտեն․ մեծ հավկիթներն ածում են տարիքով մեծ հավերը։ Այսինքն դրանք ավելի երկար են ապրել թռչնաբուծարանում ու հետևաբար, ավելի շատ են սնվել հատուկ կերերով ու հավելումներով, իսկ դա ազդում է նաև հավկիթի որակի վրա։

Միջին չափի հավկիթներ ածում են երիտասարդ հավերը, որոնց օրգանիզմում չի հասցրել շատ հավելում, աճի խթանիչ ու հորմոն կուտակվել։

Լավացգույն ընտրություն է #2 կատեգորիայի հավկիթ գնելը։ Դրանք միջին չափի են, գինն էլ հարմար է։

Եթե երկրորդ համարը դուր չի գալիս, ընտրեք առաջինը, բայց հրաժարվեք #0 հավկիթից։

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: